Բաժիններ՝

Ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրանետներ է կիրառել Բեյրութի կենտրոնում

Անկարգությունների դեմ պայքարի ոստիկանական կազմավորումները փետրվարի 11-ին ջրանետներ են կիրառել բողոքի շարժման ակտիվիստների դեմ, որոնք հավաքվել են Բեյրութի կենտրոնում: Ինչպես իրադարձությունների վայրից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը, մի խումբ ցուցարարներ Պլյաս Էտուալում փորձել են ճեղքել-մտնել խորհրդարանի շենք, որտեղ անցկացվելու է Պատգամավորների պալատի նիստը՝ նվիրված վարչապետ Հասան Դիաբի գլխավորած կառավարությանը վստահության քվե հայտնելուն։

Բողոքողները նաեւ փորձում են փակել Բեյրութի առափնյակը «Ֆինիցիա» հյուրանոցի շրջանում, որպեսզի խանգարեն օրենսդիրներին ժամանելու խորհրդարանական պալատ: Կարգի պահպաններին առայժմ հաջողվում է զսպել ցուցարարների բազմությանը, ոստիկաններին օգնում են բանակային ուժերը, որոնք քաղաք են մտցվել վաղ առավոտյան: Փետրվարի 6-ին Դիաբի կաբինետի հաստատել է երկրի տնտեսական իրադրության կայունացմանը միտված բարեփոխումների ծրագիրը: Հակաճգնաժամային ծրագիրը նախատեսում է ֆինանսական կոլապսի կանխմանն ուղղված մի շարք ցավագին միջոցառումներ, հաշվի առնելով, որ Լիբանանի պետական պարտքը հասել է 85 մլրդ դոլարի, իսկ ազգային արժույթը՝ լիբանանյան ֆունտը, արժեզրկվել է 33 տոկոսով: Կաբինետը նաեւ պատրաստում է դատական բարեփոխում եւ կոռուպցիայի դեմ պայքարի մի շարք միջոցառումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս