Պակիստանում ավելի քան երեք տարվա բանտարկությունից հետո իրանցի հինգ ձկնորսներ վերադարձել են հայրենիք
Ավելի քան երեք տարի Պակիստանում դատա քննության հետ կապված կալանքի տակ գտնվող իրանցի հինգ ձկնորսներ ազատ են արձակվել և վերադարձել հայրենիք, հայտնել է Mehr-ը։
Ինչպես հայտնել են իրանական իշխանությունները, անհրաժեշտ իրավական ընթացակարգերի ավարտից և տեղափոխման փաստաթղթերի ձևակերպումից հետո ձկնորսներին տարել են Կարաչիի օդանավակայան, որտեղից նրանք Taban Airlines ավիաընկերության չվերթով մեկնել են իրանական Մաշհադ քաղաք։
Թեհրանում հայտնել են, որ քաղաքացիների ազատ արձակումը դարձել է Պակիստանում Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի արդյունքը։
Իշխանությունները նաև ընդգծել են, որ արտերկրում իրանցի քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը և այլ կալանավորված ծովագնացների ազատ արձակմանը նպաստելը Իրանի դիվանագիտական առաքելությունների առաջնահերթություններից են։

