![](/banners/BeFunky-design.jpg)
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակում առայժմ երևում է «այսբերգի գագաթը». ԱՀԿ գլխավոր տնօրեն
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/1004264.jpg)
2019nCoV կորոնավիրուսի տարածման կապակցությամբ առայժմ դիտվող իրադրությունը կարող է «սոսկ այսբերգի գագաթը» լինել, Չինաստանի սահմաններից դուրս վարակելիությունն առայժմ մեծ չէ, բայց կարող է եւ աճել, կարծում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը: Նա այդ մասին գրել է թվիթերում։
ԱՀԿ-ի խնդիրն է մնում նոր վարակի կասեցումը, նշել է նա եւ բոլոր երկրներին կոչ է արել՝ օգտվելու պահից եւ նախապատրաստվելու այդ կորոնավիրուսի հնարավոր հայտնվելուն:
Գեբրեյեսուսը հիշեցրել է, որ մի քանի դեպքերում վիրուսով վարակվել են մարդիկ, որոնք չեն մեկնել Չինաստան: «Ոչ մեծ թվով նման դեպքերի հայտնաբերումը կարող է նշանակել, որ այլ երկրներում վիրուսն ավելի լայնորեն է տարածվել, քան համարվում էր. եթե հակիրճ, ապա կարող է պատահել, որ մենք տեսնում ենք սոսկ այսբերգի գագաթը»,- գրել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: