Քենիայի կենտրոնական գոտում թռիչքից քիչ անց ուղղաթիռը վայր է ընկել Նակուրու լիճը:
Մյունխենի պատմական կենտրոնից ոչ հեռու անհայտ անձը դանակով վիրավորել է մի քանի մարդու:
Իրանի հետ միջուկային համաձայնագրի հետ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո պաշտոնական Թեհրանը պատրաստվում է իրադարաձությունների զարգացման ցանկացած իրավիճակի
Ղազախստանում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2017» զորավարժության եզրափակիչ փուլը:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի արվարձաններում գտնվող էլ-Վահաթ շրջանում ահաբեկիչների դեմ մարտերի հետևանքով 58 ոստիկան է զոհվել. զոհերի թվում են ինչպես սպաներ, այնպես էլ շարքայիններ:
Չինացի ինտերնետ-օգտատերերն արդեն մեկ օրից ավելի է, ինչ մրցում են «Ծափ տանք Սի Ցզինպինի ճառին» նոր առցանց խաղում, որով ՉԺՀ-ի ղեկավարը հոկտեմբերի 18-ին հանդես է եկել Չինաստանի կոմկուսի 19-րդ համագումարի բացմանը:
Ավստրալիայի Վիկտորիայի նահանգի ոստիկանությունը ինֆրակարմիր խցիկով նկարահանել է կռվող երկու կենգուրուների:
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Փարլին և Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը կքննարկեն Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորման հետ կապված հարցեր և այդ երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող կոալիցիայի ապագան:
Աﬔրիկայի Միացյալ Նահանգներում իրավապահ մարﬕնները 2006թ. ﬔկնարկած Cross Country գործողության շրջանակներում ձերբակալել են մարդկանց առևտրով զբաղվող 120 անձի և ստրկությունից փրկել 84 երեխայի:
Խարկովում 5 մարդու մահվան պատճառ դարձած վրաերթի հեղինակ 20-ամյա Ելենա Զայցեվայի նկատմամբ որպես խափանման ﬕջոց է ընտրվել երկամսյա կալանքը՝ առանց գրավի դիմաց ազատ արձակվելու իրավունքի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնվել է քննադատությունների նոր ալիքի ներքո, երբ նրան մեղադրում են Նիգերում ամերիկացի զոհված զինվորականներից մեկի այրու հետ հեռախոսզրույցի ժամանակ այս ընտանիքին պատշաճ կերպով մխիթարական խոսքեր չգտնելու մեջ։
Զոհերի և տուժածների թվում ինչպես ոստիկանության սպաներ են, այնպես էլ հատուկ նշանակության ջոկատի և ազգային անվտանգության ուժերի շարքայիններ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մզկիթի պայթյունի պատասխանատվությունը:
«Մեր վերջնական նպատակը ԱՄՆ-ի հետ հավասարակշռության հասնելն է, որպեսզի նրանք ﬔր երկրի դեմ ռազմական գործողությունների մասին չխոսեն»:
ԱՄՆ-ի քաղաքացիների 42 տոկոսն այն կարծիքին է, որ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հիշողության մեջ մնալ որպես ամենավատ նախագահներից մեկը երկրի պատմության մեջ:
Ցանկացած պետություն ձգտում է տարբեր ուղղություններով արտաքին քաղաքականության ձևավորմանը, այդ թվում՝ և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը, սակայն դա չպետք է բացասաբար անդրադառնա այն համագործակցության վրա, որը տվյալ պետությունը ստանձնել է անդամակցության միության մեջ:
Եվրամիության երկրների ղեկավարները թերահավատորեն են տրամադրված միությանը Թուրքիայի անդամակցելու հեռանկարների հարցում:
Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել գլխավոր տնօրենի տեղակալ Ելենա Գիլվանովան:
«Ռոսատոմն» ստացել է Թուրքիայում «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի շինարարության առաջին թույլատրագիրը՝ սահմանափակ թույլտվությունը:
Ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւը համոզված է, որ վստահության մեխանիզմների ձեւավորմանը կարող են նպաստել բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, սակայն ակնհայտորեն մի կողմը չի կատարում դրանք:
«Դեմոկրատական Սիրիայի ուժեր» (ԴՍՈւ) կոալիցիան Ռաքայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրելու մասին։
Լրագրողուհի Քսենյա Սոբչակը, որը հոկտեմբերի 18-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի 2018 թվականի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին, խոստովանել է, որ ինքը քաղաքական ծրագիր չունի։
Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության հարաբերությունները չպետք է հիշեցնեն Ռոմեոյի եւ Ջուլիետի մասին վշտալի պատմությունը, երկու կազմակերպություններն ի զորու են գտնել մերձեցման եւ երկխոսության ուղին:
Ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւը կարծում է, որ Եվրոպան հետեւություններ կանի Ադրբեջանի շուրջ վերջերս ձեւավորված կոռուպցիոն սկանդալից, սակայն չի շտապի հարաբերությունները խզել այդ երկրի հետ:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում անտառային հրդեհներից վնասը կազմել է 1,045 մլրդ դոլար:
Քիրկուկ քաղաքից հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում հոկտեմբերի 20-ի առավոտյան ծանր ռազմական տեխնիկայի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել քրդական զինված կազմավորումների եւ իրաքցի ուժայինների միջեւ, ինչի մասին հայտնել է Rudaw տեղական հեռուստաալիքը։
Southwest Airlines ամերիկյան ավիաընկերությունն առաջին չվերթն է իրականացրել միայն կանանցից բաղկացած անձնակազմով:
Կիեւը չի ուկրաինացնելու հունգարական դպրոցները: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի կրթության նախարար Լիլյա Գրինեւիչը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մտադիր է իր պաշտոնում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ նրան չեն խնդրել պաշտոնաթող լինել:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հոկտեմբերի 19-ի երեկոյան բանաձեւ է ընդունել մոտավորապես 4 տրլն դոլարի չափով 2018 ֆինանսական տարվա համերկրային բյուջեի մասին: