Բաժիններ՝

Բարձր մակարդակի նախազգուշացում Ֆրանսիայում․ 2200 մարդ է տարհանվել հրդեհի պատճառով

Ֆրանսիայի հարավում՝ Վար դեպարտամենտի Ֆրեժյուս համայնքի շրջանում բռնկված խոշոր անտառային հրդեհի հետևանքով անվտանգության նկատառումներից ելնելով տարհանվել է շուրջ 2200 մարդ՝ հիմնականում ճամբարներից, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ավելի քան 300 հրշեջ և փրկարար, 85 միավոր տեխնիկա, ինչպես նաև 3 հրշեջ ինքնաթիռ և 4 ուղղաթիռ։

Վերջին օրերին Ֆրանսիան գտնվում էր անոմալ շոգի ազդեցության տակ, որի ընթացքում գրանցվել էին բազմաթիվ ջերմաստիճանային ռեկորդներ։ Թեև այժմ օդի ջերմաստիճանը նվազել է 30 աստիճանից ցածր, երկրի հարավի վեց դեպարտամենտում շարունակում է գործել բնական հրդեհների բարձրացված վտանգ, իսկ երեքում՝ բարձր մակարդակի նախազգուշացում։ Իշխանություններն արդեն արձանագրում են հրդեհի նոր օջախներ, որոնց մարման համար կիրառվում են ինքնաթիռներ և ուղղաթիռներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031