Ուզբեկստանում ազգային սոցցանցի ստեղծման մրցույթ է հայտարարվել

Ուզբեկստանի ինովացիոն զարգացման նախարարությունը հայտարարել է միջազգային մակարդակի ազգային սոցիալական ցանց ստեղծելու մրցույթ: Մրցույթի մասնակիցները մեկ տարի կունենան նախագծի ստեղծման համար:

Մրցույթին մասնակցելու հայտերը կընդունվեն մինչեւ հոկտեմբերի 1-ը: Այդ մասին հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ուզբեկստանում արդեն փորձեր արվել են սեփական սոցիալական ցանց կամ մեսենջեր ստեղծելու համար: Հաղորդվել է ազգային 38 սոցցանցերի գոյության մասին, սակայն դրանք այդպես էլ մասսայական չդարձան:

Դրա հետ մեկտեղ երկրում տարածված են Facebook-ը, «ՎԿոնտակտե»-ն, «Օդնոկլասնիկ»-ը, Telegram մեսենջերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031