«Ռուսական բանակի մուտքը Վրաստան ճիշտ որոշում էր». Մեդվեդև

Ռուսաստանի դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ինքը վստահ է, որ ռուսական բանակի մուտքը Վրաստան ճիշտ որոշում էր։

Նրա հայտարարության համաձայն՝ Վրաստանի ներկայիս իշխանությունը շատ լավ հասկանում է, որ Աբխազիան և Հարավային Օսիան անկախ, գործընկեր պետություններ են Ռուսաստանի համար, ուստի Վրաստանը «բախտը չի փորձի և չի ընդդիմանա նրանց»:

«Այն, որ մենք ճիշտ վարվեցինք, հաստատվեց իրադարձությունների հետագա զարգացմամբ։

Ագրեսոր առաջնորդը, շուտով մերժվեց յուրայինների կողմից։ Սակայն նա երկար ժամանակ պարապ չնստեց ու հաճույքով իրեն վաճառեց Ուկրաինայի «նարնջագույն» գործիչներին։ Այսօր մենք տեսնում ենք նրանց ռուսաֆոբ քաղաքականության պտուղները»,- ըստ aliq.ge-ի՝ ասել է Մեդվեդևը։

Նրա խոսքով, թե՛ Ուկրաինան, թե՛ Վրաստանը «ընտրություն չթողեցին» Ռուսաստանին՝ հակամարտությունը քաղաքական ճանապարհով լուծելուց հրաժարվելու պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031