Դատախազությունը խուզարկել է Պերուի նախագահի նստավայրը. Erepepe
Պերուի դատախազության աշխատակիցները խուզարկություն են կատարել Կառավարության պալատում, որը նախագահ Պեդրո Կաստիլիոյի պաշտոնական նստավայրն է, կոռուպցիայի կասկածանքով նրա քենուն ձերբակալելու նպատակով: Օգոստոսի 9-ին այդ մասին հաղորդել է տեղական Erepepe ռադիոկայանը։
Նշվում է, որ Ենիֆեր Պարեդեսը հետախուզման մեջ է կոռուպցիայի եւ ազդեցության վաճառքի կասկածանքով, որը վնաս է հասցրել պետությանը: Գերատեսչության աշխատակիցները Պարեդեսին չեն գտել երկրի ղեկավարի նստավայրում:
Իրավապահները նախագահի 27-ամյա ազգականուհուն հետախուզում են հայտարարել համացանում այն տեսանյութի հայտնվելուց հետո, որտեղ նա, ենթադրաբար, հանրապետության բնակավայրերից մեկի բնակիչներին համոզում է համաձայնվել ջրի մաքրման համակարգերի նախագծի իրականացմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: