
Իրանն ստացել է առաջին տվյալները «Խայամ» արբանյակից. IRNA

Իրանական կողմն ստացել է առաջին տվյալներն իր «Խայամ» արբանյակից, որն արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից ռուսական տանող հրթիռի միջոցով: Օգոստոսի 9-ին այդ մասին հաղորդել է IRNA գործակալությունը:
Նշվում է, որ խոսքը վերաբերում է հեռաչափության տվյալներին, որոնք ստացվել են Իրանի տիեզերական գործակալության վերգետնյա կայանների կողմից: Օգոստոսի 9-ին ավելի վաղ «Ռոսկոսմոսը» հայտնել է, որ Երկրի հեռավորական զոնդման իրանական «Խայամ» տիեզերական ապարատը հաջողությամբ նպատակային ուղեծիր է դուրս բերվել Բայկոնուր տիեզերակայանից մեկնարկած ռուսական «Սոյուզ-2.16» տանող հրթիռի եւ «Ֆրեգատ» թափառքային բլոկի միջոցով:
Ապարատը նախատեսված է գիտական հետազոտությունների, կապի միջարբանայակային կապուղիների տեխնոլոգիաների մշակման, էլեկտրամագնիսական ճառագայթումների մակարդակի չափման, Երկրի հեռավորական զոնդման եւ բնապահպանական իրավիճակի դիտազննման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: