COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 585,4 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 9-ի առավոտվա դրությամբ կազմել է 585 միլիոն 412 հազար 955: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 420 հազար 264 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան եւ Հարավային Կորեան:

Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել է. ԱՄՆ-ում՝ 92 միլիոն 241 հազար 199 եւ 1 մլն 34 հազար 20, Հնդկաստանում՝ 44 միլիոն 174 հազար 650 եւ 526 հազար 722, Բրազիլիայում՝ 34 միլիոն 35 հազար 780 եւ 680 հազար 166, Ֆրանսիայում՝ 34 միլիոն 292 հազար 342 եւ 153 հազար 751, Գերմանիայում՝ 31 միլիոն 307 հազար 20 եւ 145 հազար 28, Մեծ Բրիտանիայում՝ 23 միլիոն 582 հազար 3 եւ 185 հազար 761 (օգոստոսի 6-ի տվյալները), Իտալիայում՝ 21 միլիոն 325 հազար 402 եւ 173 հազար 249, Հարավային Կորեայում՝ 20 միլիոն 694 հազար 239 եւ 25 հազար 332 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը օգոստոսի 9-ի առավոտվա դրությամբ կազմել է 826,0: Հնդկաստանում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 374, Բրազիլիայում՝ 3153, Ֆրանսիայում՝ 2329, Գերմանիայում՝ 1719, Մեծ Բրիտանիայում 2696 (օգոստոսի 4-ի տվյալները), Իտալիայում՝ 2874, Հարավային Կորեայում՝ 493 մարդ: ԱՄՆ-ի վերաբերյալ տեղեկությունները բացակայում են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս