«Համոզված եմ՝ կա մեկ այլ գաղտնի փաստաթուղթ, որը կապված է տարածքների հանձնման հետ». Գառնիկ Դավթյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն է:

Ադրբեջանագետը նշել է.

  • Հայկական շահը դրված է վաճառքի և ամենակարևոր թիրախը Զանգեզուրի միջանցքն է:
  • Թուրքիայի վարած քաղաքականությունն առևտրի է նման:
  • Թուրքիան փորձում է դառնալ տարածաշրջանում գլխավոր դերակատարը:
  • Թուրքիայի և Ադրբեջանի նպատակն է՝ Սյունիքի մարզն ամբողջությամբ թուրքացնելը՝ «Զանգեզուրի միջանցքի» անվան տակ ներդրումներ բերելն ու տարածքը հայաթափելը:
  • Բերձորի միջանցքի վերացումն Ադրբեջանի գլխավոր թիրախներից մեկն է, դրանով փորձելու են վերջնականապես մոռացության տալ ԵԱՀԿ Մինսկի խումբն ու նախկին բանակցությունները:
  • Նույն ակտիվությամբ էլ Թուրքիան և Ադրբեջանն առաջ են մղում Զանգեզուրի միջանցք կոչվող իրենց թեզերը:
  • Այս իշխանությունը պետականությունը քանդելու, հասարակությանը մասնատելու և ներքին խժդժություն առաջացնելու քաղաքականություն է իրականացնում:
  • Հայաստանի ներքին կյանքը քաոսի է վերածվել:

  • Նիկոլ Փաշինյանի կառավարությունը զիջողականության և պետականության կորստի կառավարություն է. Հայաստանի հանրությանը մասնատելով՝ երկիրը զրկել սուբյեկտայնության բոլոր տեսակի հնարավորություններից:
  • Զինված ուժերում կորուստը ոչ մարտական պայմաններում բանակին հարվածելու մարտավարությունն է:
  • Կատարել Ադրբեջանի պահանջը՝ հայ հասարակության մոտ սերմանել անվստահություն հայկական բանակի հանդեպ:
  • Այսօրվա իշխանության նպատակն Արցախում անվտանգության նվազեցումն է:
  • Արցախում կան տարածքներ, որ մարդկային ռեսուրսի պակասի պատճառով չեն պահպանվում:
  • Ադրբեջանը տարատեսակ ճնշումներ գործադրելով՝ փորձում է Հայաստանից նոր տարածքներ պոկել:
  • Զինվորականներին Արցախից դուրս բերելու արդյունքում Ադրբեջանին հնարավորություն տրվեց հանգիստ բարենպաստ դիրքեր զբաղեցնել:
  • Սեպտեմբերին Ադրբեջանի դիվանագիտական կորպուսը կակտիվանա, և սպասվում է, որ Ալիևը կխոսի Արցախում ընդհանրապես զինված ուժեր չլինելու մասին:
  • Օգոստոսի 3-ի մարտական գործողություններով Ադրբեջանը տարածքը բաժանեց 3 մասի, որպեսզի հեշտությամբ շրջափակման մեջ գցի փոքրաթիվ ռուս խաղաղապահներին:
  • Ադրբեջանը տրանսպորտային ՀԱԲ-ի կառուցմամբ երկու նպատակ է հետապնդում՝ նախ, աշխարհին ցույց տալ իր հաջողությունների պատմական նշանակությունը, և երկրորդ՝ Հայաստանում ստեղծել առուծախի միջավայր, վստահ լինելով, որ 10-15 տարի հետո այդ տարածքներում հայ գյուղացիներն այլևս չեն ապրի:
  • Հակառուսական քարոզչություն իրականացնող կազմակերպություններն ու քաղաքական ուժերն այսօր մեկ ելք են տեսնում՝ ռուս խաղաղապահներին հանել Արցախից, իսկ թե ով ինչ մանդատով և ժամկետով է գալու նրանցից հետո, դրա մասին չեն մտածում:
  • Հայաստանի շահերը վաճառքի են հանված՝ Թուրքիային և Ադրբեջանին:
  • Մենք պետք է փորձենք համակերպվել տարածաշրջանի բոլոր բարդ իրավիճակներին ու գտնել լավագույն ելքը:
  • Նիկոլ Փաշինյանը հանրապետությունում հակառուսական օջախներ ստեղծելու նպատակ ունի, ինչն աստիճանաբար իրականացնում է: Նպատակը տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելն է և Հարավային Կովկասում երկրորդ կողմի ներկայությունն ապահովելը:
  • Ադրբեջանը Հայաստանի դեմ միջազգային կառույցներին ներկայացնելու համար նոր հայց է պատրաստում՝ որ Հայաստանն Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ցեղասպանություն է իրականացրել: Հայկական կողմն անուղղակիորեն ընդունել է այդ մեղադրանքը, երբ իշխանական պատգամավորներից մեկը՝ Գագիկ Մելքոնյանը, հրապարակավ հայտարարեց, թե գիտի և կարող է ցույց տալ, թե որտեղ են թաղված ադրբեջանցիները: Ադրբեջանն ապացույցներ է ստեղծում, հայկական կողմն էլ, փաստորեն, աջակցում է նրանց:
  • Հայաստանի իշխանությունները Խաղաղության Բաստիոն անվան տակ, լավ գիտակցելով, թե ինչ են անում, այլ երկրների դրածոն են դարձել ու կատարում են նրանց բոլոր պահանջները:
  • Փաշինյանի համար հայրենիքի շահ գոյություն չունի, նրա համար հայրենիք ասվածը սկսվում է սեփական ես-ից՝ կոշիկից մինչև մազերի ծայրը:
  • Թուրքիայի և Ադրբեջանի նպատակն է՝ Հայաստանը վերացնել քարտեզի վրայից և տարածաշրջանում ունենալ մեկ թուրքական պետություն:
  • Նիկոլ Փաշինյանը բոլոր ուղղություններով ջախջախվել է և երկիրը տանում է ձախողման, վերականգնելու, դրական արդյունք ստանալու համար տարիների տքնաջան աշխատանք է պետք:
  • Ես համոզված եմ, որ կա մեկ այլ գաղտնի փաստաթուղթ, որը կապված է տարածքների հանձնման հետ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս