Ճապոնիայի կառավարությունը ճգնաժամային շտաբ է ստեղծել երկրի հարավ-արեւմուտքում հրաբխի աղետալի ժայթքման վտանգի կապակցությամբ:
Նոր Զելանդիայում ուսուցիչների համազգային գործադուլն օգոստոսի 15-ին հանգեցրել է 400 հազար դպրոցականների պարապմունքների չեղարկման:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ միջկորեական հարաբերությունների զարգացումը կնպաստի Կորեական թերակղզու միջուկազերծմանը եւ տարածաշրջանի խաղաղությանը:
Ռուսաստանը, ԱՄՆ-ը կամ Չինաստանը կարող են միանգամայն պատահականորեն համաշխարհային միջուկային պատերազմ սկսել:
Ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովին հինգ տարվա բանտարկությունից հետո պայմանական ազատ արձակելու Շեքիի վերաքննիչ դատարանի վճիռը երկար սպասված քայլ է, հայտարարել է Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչը:
Ժողովրդավար Հայաստանը տեսականորեն կարող ե լավ հարաբերություններ պահպանել մեր օրերի Ռուսաստանի հետ, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Center for National Interest` Ազգային Շահի Կենտրոնի ղեկավար Փոլ Սանջերսը.
Մոլորակի ներկայիս աշխարհակարգը ձեռք է բերվել շնորհիվ այն մարդկանց, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհ դարձան, եւ դրա սարսափներն այլեւս երբեք չպետք է կրկնվեն:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի իշխանությունները արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել «կարմիր մակընթացության»՝ ջրիմուռների զանգվածային տարածումից ջրի թունավոր ծաղկման պատճառով:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Ջենովայում տեղի ունեցած աղետի կապակցությամբ, որը մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:
Հույն երկու զինվորականները, որոնք մարտ ամսից բանտարկված էին Թուրքիայում, վերադարձել են հայրենիք:
Ջենովայի մոտակայքում ավտոմոբիլային կամրջի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 38-ի:
Լոնդոնում բրիտանական խորհրդարանի մոտակայքում մարդկանց վրաերթի է ենթարկել սուդանցի ներգաղթյալ Սալիհ Խաթերը, որը Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն էր ստացել:
Թուրքիայի իշխանություններն ավելացրել են ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքերի չափը, այդ թվում՝ ավտոմեքենաների, ալկոհոլի եւ ծխախոտի:
The Economist բրիտանական հանդեսը հրապարակել է աշխարհում ապրելու համար ամենահարմարավետ քաղաքների ամենամյա Global Liveability Ranking 2018 վարկանիշը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև միայն գիտակցված բանակցությունները կարող են իրավիճակը դուրս բերել ներկայիս իրավիճակից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը:
Մոսկվան դեռևս տեղյակ չէ, թե ինչպիսի հավելյալ պատժամիջոցներ կկիրառվեն ԱՄՆ-ի կողմից: Դրա մասին է նշել Կրեմլի խոսնակը, ով անդրադարձել է նաև այլ երկրների հետ առևտուր իրականացնելու հարցին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության վարչապետ Ջուզեպպե Կոնտեին՝ Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:
«Կասպյան հնգյակի» միջև ավելի քան 20 տարի տևած բանակցություններից հետո 2018թ. օգոստոսի 12-ին Ակտաույում կայացած մերձկասպյան երկրների (Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքմենստան, Ղազախստան, Իրան) ղեկավարների 5-րդ գագաթաժողովում կնքվեց Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան։
Թուրքիայի Հանրապետության 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը ուշադրության կենտրոնում է պահում թուրք-ամերիկյան հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները:
Oգոստոսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վավերացրել է 2019թ. ռազմական ծախսերի մասին բյուջեյի նախագիծը։ 717 մլրդ դոլար բյուջե ունեցող նախագծով, Պենտագոնին առաջարկվում է 90 օրվա ընթացքում պատրաստել զեկույց թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին և այն հանձնել Կոնգրեսի քննարկմանը։
Ռուսաստանի դաշնության Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված ռազմաբազայի անօդաչու թռչող սարքերը երկկողմ վաշտային մարտավարական զորավարժությունների շրջանակում «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում պայմանական հակառակորդի կրակակետերի և ռազմական օբյեկտների լուսա և տեսանկարահանման մոնիտորինգի առաջադրանքներ են իրականացրել:
Իտալական Ջենովայում ավտոմոբիլային կամրջի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 22-ի: Այդ մասին հայտարարել է Իտալիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքի փոխնախարար Էդոարդո Ռիքսին:
Թուրքիան երբեք չի պաշտպանել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները ու չի պաշտպանի պատժամիջոցները Իրանի նկատմամբ:
Իտալիայի ՆԳ նախարարության աղբյուրները հաստատել են 11 մարդու զոհվելը Ջենովայի մերձակա կամրջի փլվելու հետեւանքով:
«Միավորված ազգերի կազմակերպությունում» (ՄԱԿ) Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Քարեն Փիրսը խոսել է Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների ճգնաժամից:
Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների խստացման օրինագծի տեքստը, որն ավելի վաղ ներկայացրել էին մի խումբ սենատորներ, հրապարակվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի կայքում:
Թուրքիայի Turkish Airlines ազգային ավիափոխադրողը մտադիր է բոյկոտել Միացյալ Նահանգների ֆիրմաների գովազդն ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների:
Տասնյակ մարդիկ են զոհվել Իտալիայի Ջենովա քաղաքի մերձակա կամրջի փլվելու հետեւանքով:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընթացիկ տարվա օգոստոսի 23-24-ին պաշտոնական այցով կգտնվի Վրաստանում:
Ռուսաստանը բարձր է գնահատում Թուրքիայի անկախ արտաքին քաղաքականությունը եւ հակառուսական պատժամիջոցներին միանալուց Անկարայի հրաժարվելը: