Բաժիններ՝

Չինական ռազմանավերը մնում են Թայվանի նեղուցում. Reuters

Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) ռազմածովային ուժերի եւ Թայվանի շուրջ 20 նավեր օգոստոսի 10-ի առավոտվա դրությամբ շարունակում են մնալ Թայվանի նեղուցի այսպես կոչված կենտրոնական գծի մերձակայքում: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով մի աղբյուր:

Դրա հետ մեկտեղ, նրա տվյալներով՝ ՉԺԱԲ-ի ռազմածովային ուժերի մի քանի նավեր շարունակում են գործել նաեւ կղզուց դեպի արեւելք ընկած ջրատարածքում: Ինչպես նշում են դիտորդները, դա նշանակում է, որ Պեկինն առայժմ չի պատրաստվում դադարեցնելու վարժանքները տարածաշրջանում:

ՉԺԱԲ-ի հրամանատարությունը, ինչպես նաեւ Թայվանի պաշտպանական գերատեսչությունն առայժմ հանդես չեն եկել պաշտոնական մեկնաբանություններով այժմ ստեղծված իրադրության առիթով:

Չինաստանի զնված ուժերն օգոստսի 4-ին սկսել են հրթիռային հրաձգություններով ընդգրկուն զորավարժություններ Թայվանի ջրատարածքի վեց գոտինեում: Դրանք պետք է ավարտվեին կիրակի օրը, բայց երկարաձգվել են անորոշ ժամանակով:

Վարժանքներն սկսվել են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ այցի ավարտից հետո հաջորդ օրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս