Ճապոնիայում հաստատեցին կառավարության նոր կազմը
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին պահպանել է իր պաշտոնը Ֆումիո Կիսիդայի կառավարությունում օգոստսի 10-ին կատարված վերաբաշխումից հետո: Նախարարների նոր ցանկը հատուկ մամուլի ասուլիսում ընթերցել է կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն, որը նույնպես կշարունակի կատարել իր պարտականությունները:
«ԱԳՆ-ի ղեկավար է մնում Յոսիմաս Հայասին»,- ասել է նա: Կառավաությունում իրենց պորտֆելները նաեւ պահպանել են ֆինանսների նախարար Սյունիտի Սուձուկին, Ճապոնիայի պետական հողերի, ենթակառուցվածքի, տրանսպորտի եւ զբոսաշրջության նախարար Տեցուո Սայտոն, ինչպես նաեւ էկոնոմիկայի վերականգնման նախարար Դայսիրո Յամագիվան, որը համատեղությամբ զբաղեցնում է ստարտապների առաջմղման պատասխանատուի՝ վերջերս ստեղծված պաշտոնը եւ գլխավորում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շտաբը: Ինչպես ՏԱՍՍ-ի հետ կայացած զրույցում նշել է Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր եւ Տոկիոյի հիմնադրամի փորձագետ Կաձուտո Սուձուկին, Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը չպետք է փոխվի նախարաների կաբինետում վերաբաշխումներից հետո:
Kyodo գործակալությունը նաեւ նշել է, որ ԱԳՆ-ի ղեկավարի պաշտոնում Հայասիին թողնելու որոշումը կապած է առաջին հերթին աշխարհում անկայուն իրադրության եւ այդ պայմաններում արտաքին քաղաքական ապարատը պահպանելու ձգտման հետ: Յասուկաձու Համադան դարձել է Ճապոնիայի պաշտպանության նոր նախարարը: 66-ամյա Համադան 2008 – 2009 թվականներին արդեն զբաղեցրել է պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնը Տարո Ասոյի կառավարությունում:
Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նոր նախարար է նշանակվել Յասուտոսի Նիսիմուրան, որն անցյալ տարի եղել է էկոնոմիկայի վերականգնման նախարար եւ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների պատասխանատուն: «Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար է նշանակվել Յասուտոսի Նիսիմուրան, որը պատասխանատու է տնտեսական ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության, «կանաչ կերպափոխության» (ածխածնազերծում – ծանոթ. խմբ,) օժանդակման համար»,- ասել է նա: