Բաժիններ՝

Լեհաստանում հայտարարել են, որ Ջոնսոնի այցը Վարշավա հուլիսին չի կայացել Լոնդոնի խնդրանքով

Լեհ-բրիտանական կոնսուլտացիաները, որոնք պլանավորված էին հուլիսի 11-ին Վարշավայում, Լոնդոնի կողմից չեղյալ են հայտարարվել վարչապետ Բորիս Ջոնսոնի պաշտնաթողությունից հետո: Օգոստոսի 9-ին այդ մասին հայտնել է Լեհաստանի կառավարության տեղեկատվական կենտրոնը:

Օգոստսի 8-ին Bloomberg գործակալությունը տեղեկացրել է, որ Ջոնսոնի այցը Լեհաստան հուլիսի 11-ից հետաձգվել է օգոստսի 8-ին, բայց չի կայացել, քանի որ Լեհաստանի կառավաության ղեկավարը ժամանակ չի գտել բրիտանացի պաշտոնակցի հետ հանդիպման համար:

«Լեհ-բրիտանական կոնսուլտացիաները պետք է տեղի ունենային հուլիսի 11-ին Վարշավայում: Բրիտանական կողմի խնդրանքով եւ պաշտոնաթողության մասին վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումից հետո դրանք (կոնսուլտացիաները) չեղյալ են հայտարարվել եւ կկազմակերպվեն Մեծ Բրիտանիայում նոր նախարարների կաբինետ կազմվելուց հետո»,- նշված է Լեհաստանի կառավարության հաղորդագության մեջ:

Ջոնսոնը Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնը թողնելու մասին հայտարարել է հուլիսի 7-ին, երբ նրա կառավարությունը ցուցադրաբար լքել է գրեթե 60 մարդ:

Նա նաեւ հայտնել է, որ կթողնի նախարարների կաբինետի ղեկավարի պաշտնը, հենց որ ընտրվի թորիների նոր առաջնորդ, որը կգլխավորի կառավարությունը: Դա պետք է տեղի ունենա սեպտեմբերի 5-ին, իսկ նոր վարչապետ կդառնա կա՛մ արտաքին գործերի նախարարության ղեկավար Լիզ Թրասը, կա՛մ ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը:

Պահպանողականների առաջնորդի ընտրության արդյունքը կորշեն կառավարող կուսակցության գրեթե 200 հազար անդամները փոստով քվեարկությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս