Փրկարարները Ջենովայում կամրջի փլատակների տակ հայտնաբերել են ևս մեկ մարդու դի. այդպիսով՝ զոհերի թիվը հասել է 42-ի:
Թուրքիան տնտեսական ճնշումների պատճառով մտադիր չէ փոխել իր կուրսը:
Ութսուն տարեկան հասակում կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը:
Իտալիայի Ջենովա քաղաքում կամրջի փլուզումից զոհվածների թիվը հասել է 41-ի:
Լեհաստանում շրջվել է ուղևորատար ավտոբուս, որում եղել են ուկրաինացի զբոսաշրջիկներ. երեք մարդ զոհվել է, 51-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
«Միայն իշխանության հետ աշխատելու վտանգն այն է, որ իշխանություններն ինչ-որ պահից սկսում են Մոսկվայի հետ հարաբերությունների մենաշնորհայնությունն օգտագործել հենց Մոսկվայի դեմ ինչ-ինչ որոշումներ կայացնելիս»:
Չինաստանի Հունանի նահանգի Դունցզյանհուի ջրամբարի գեղատեսիլ շրջանում սելֆի անելու զբոսաշրջիկի փորձի պատճառով փլվել է կամուրջը:
Օգոստոսի 16-ին կայացած Թրամփ-Պուտին առաջին պաշտոնական հանդիպումից հետո, երբ հնարավոր եղավ խոսել հանրային մակարդակում երկխոսության վերամեկնարկի մասին, ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում կրկին լարվածություն է նկատվում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին։
Որպեսզի ամռանը անձրեւ տեղա, Մեքսիկայում պահպանում են հին ավանդույթը. հարկավոր է յագուարի (ամերիկյան հովազ) կերպարանք առնել եւ շքերթի դուրս գալ յագուար-աստծու պատվին:
Թաիլանդի կառավարությունը սեպտեմբերի 6-ին տոն կկազմակերպի Տհամ Լուանգ հեղեղված քարանձավից 12 դեռահասներին ու նրանց ֆուտբոլի մարզիչին փրկելու գործողության բոլոր մասնակիցների համար, որին հրավիրված է ավելի քան 61 հազար մարդ:
Ռուսաստանի հետ երկխոսությունը կարեւոր է համաշխարհային ճգնաժամերի լուծումներ գտնելու համար, բայց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, որ պլանավորված է օգոստոսբի 18-ին, հազիվ թե միանգամից կոնկրետ արդյունքներ բերի:
Ուզբեկստանի եւ Տաջիկստանի նախագահներ Շավկաթ Միրզիյոեւը եւ Էմոմալի Ռահմոնը օգոստոսի 17-ին Տաշքենդում պայմանագիր են ստորագրել երկրների միջեւ ռազմավարական գործընկերության հաստատման մասին:
Իտալական Ջենովա քաղաքում ավտոմոբիլային կամրջի փլվելու հետեւանքով զոհվածների ընտանիքների գրեթե կեսը հրաժարվել է իրենց ազգականների պետական հուղարկավորումից:
Բրյուսելի եվրոպական հաստատություններում սուգ է հայտարարված Իտալիայի Ջենովա քաղաքի մերձակա Մորանդի կամրջի փլվելու կապակցությամբ, որը 38 մարդու կյանք է խլել:
Սաուդյան Արաբիան 100 մլն դոլար է հատկացրել Սիրիայի՝ «Իսլամական պետությունից» ազատագրված հյուսիսարեւելյան շրջանների վերականգնման համար:
Սաուդյան Արաբիան ռուսական թռչնամսի եւ ձվի ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանել ՌԴ-ի մի շարք մարզերում բարձրախտածին H5 թռչնագրիպի տարածման պատճառով:
Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Հուլուսի Աքարը օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացած բանակցություններում քննարկել են տարածաշրջանային անվտանգության հրատապ թեմաները, Սիրիայի իրադրությունը եւ երկկողմ համագործակցությունը:
«UNESCO»-ի հրապարակած «Անհետացող լեզուների քարտեզի» համաձայն՝ Թուրքիայում 11 լեզու անհետացման եզրին է, իսկ 3 լեզու` վաղուց արդեն մեռած։
Իսրայելի ոստիկանության հատուկ բաժնի քննիչները օգոստոսի 17-ին ժամանել են Երուսաղեմում հրեական պետության վարչապետի նստավայր եւ այնտեղ անցկացնում են Բենիամին Նաթանյահուի հերթական հարցաքննությունը:
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան անդրադարձել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիայի նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքերի սահմանմանը և ավելի լայնածավալ պատժամիջոցների կիրառմանը:
Թուրքիան մտադիր է այսուհետեւ էլ շարունակել համաչափ պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած գործողության:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսի 23-ին պաշտոնական այցով կժամանի Վրաստան:
Մեկ շաբաթից փոքր-ինչ ավելի ժամանակաշրջանում առնվազն 167 մարդ է զոհվել Հնդկաստանի հարավի Քերալայի նահանգում, որը գտնվում է մուսոնային անձրեւների իշխանության ներքո:
Ինդոնեզիայի Սումատրա կղզու Ռիաուի նահանգի զինծառայողներին թույլատրել են հայտնաբերման դեպքում առանց նախազգուշացման կրակել անտառներ հրկիզողների վրա:
Պաշտոնական Անկարային բարկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, ըստ որի՝ Թուրքիան ԱՄՆ-ի համար լավ բարեկամ չէ։ Սպիտակ տան ղեկավարի այդ արտահայտությանն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Հնդկաստանում յոթնօրյա սուգ է սկսվել հայտնի քաղաքական գործիչ, երկրի նախկին վարչապետ Աթալ Բիհարի Վաջփայիի մահվան կապակցությամբ:
Վատիկանը օգոստոսի 16-ին ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի կաթոլիկ քահանաների կողմից փոքրահասակ երեխաների նկատմամբ սեռական բնույթի ոտնձգությունների բազմաթիվ դեպքերի կապակցությամբ, որոնց վերաբերյալ զեկույց էր հրապարակվել օգոստոսի 14-ին:
ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանը մի շարք այլ պաշտոնյաների ուղեկցությամբ ժամանել է Երևան՝ ամերիկյան ներդրումները Հայաստանում խթանելու նպատակով:
Թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը չի նվազում։ Պատճառը Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնն է։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենանալու մեջ։