ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային 650 միլիոն դոլար գումարի զենք վաճառելու գործարքին: Այդ մասին գրում է Axios-ը:
Ճապոնիայի խորհրդարանի արտահերթ նստաշրջանը, որտեղ տեղի կունենա երկրի նոր վարչապետի համար քվեարկությունը, կգումարվի նոյեմբերի 10-ին:
Ավստրիան նոյեմբերի 9-ից կվերացնի Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության բոլոր սահմանափակումները, սակայն մուտքի կանոնները կմնան անփոփոխ:
Հանրապետության գյուղատնտեսության եւ պարենավորման նախարար Ժուլիեն Դենորմանդին հայտարարել է սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին Եվրոպայում թռչնագրիպի արագ տարածման պատճառով: Նոյեմբերի 5-ին այդ մասին հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Կոլումբիայի հարավ – արեւմուտքի Մալյամայի մունիցիպալիտետի շրջանում սողանքի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 17-ի: Նոյեմբերի 4-ին այդ մասին հայտնել է տեղի Աղետների ռիսկերի կառավարման ազգային կենտրոնը։
ԱՄՆ-ի վարչակազմը գոհ է այն բանից, թե ինչպես է անցնում ռազմավարական կայունության շուրջ Ռուսաստանի հետ երկխոսությունը եւ հույս ունի, որ կկարողանա ապագայում նման գործընթաց սկսել Չինաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
Ռուսաստանի Իրկուտսկի մարզում երկու օր առաջ կործանված Ան-12 ինքնաթիռի ավիավթարի վայրում հայտնաբերվել են բոլոր 9 զոհի մնացորդները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով արտակարգ ծառայություններին:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Twitter-ի միջոցով ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նա ակնակրել է, որ իշխանությունը խուսափում է արտահերթ ընտրություններից՝ այս անգամ օգտագործելով Netflix-ի հանրահայտ սերիալը։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 4-ի առավոտվա դրությամբ կազմել է 248 միլիոն 80 հազար 479: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:
Ֆրանկֆուրտի DAX ֆոնդային սակարանի հիմնական ինդեքսը, որը ներառում է Գերմանիայի 30 խոշորագույն բաժնետիրական ընկերությունները, նոյեմբերի 4-ին սակարկությունների առաջին ժամերին հասել է իր պատմության մեջ ամենաբարձր մակարդակին՝ 16 055 կետի:
Կորեայի Հանրապետության ղեկավարությունը «խիստ կարեւոր» է համարում այն փաստը, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն իր հրապարակային ելույթներից մեկում արծարծել է Կորեական պատերազմի ավարտի պաշտոնական հայտարարման հարցը:
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել է 33 949-ով: Դա առավելագույնն է համավարակի ընթացքում, հետեւում է Բեռլինի Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտի (ենթարկվում է ԳԴՀ-ի առողջապահության նախարարությանը)՝ նոյեմբերի 4-ին հրապարակված տվյալներից։
168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ Խաղաղության համաձայնագիր չի պատրաստվում, քանի որ, ենթադրաբար, Բաքուն իր օրակարգն է առաջ քաշում, որը նաև անտեսում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և համանախագահ երկրների, Հայաստանի կողմից առաջ քաշված խնդիրները:
Մեծ Բրիտանիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը հավանություն է տվել մոլնուպիրավիրի՝ կորոնավիրուսի դեմ Միացյալ Նահանգների Merck ընկերության արտադրության պատրաստուկին:
Extinction Rebellion էկոշարժման ակտիվիստները Շոտլանդիայի Գլազգո քաղաքում բողոքի ակցիա են սկսել ՆԳ նախարարության շենքի մերձակայքում, որի երկայնքով շարվել են ոստիկանության աշխատակիցները: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մերիս Փեյնի հետ քննարկել է խաղաղ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ապահովման ջանքերը եւ AUKUS-ի եռակողմ համագործակցությունը: Այդ մասին հաղորդել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
ՌԴ Սեւծովյան նավատորմը Mount Whitney ամերիկյան նավի գործողություններն է հսկում Սեւ ծովում: Այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում (ՊԿԱԿ):
Տարածաշրջանում է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով նորանշանակ փոխտեղակալ Էրիկա Օլսոնը: Ամերիկյան կողմի տարածած հաղորդագրության համաձայն, նա լինելու է Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում՝ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու և երկկողմ հարցեր քննարկելու նպատակով։
Առնվազն երկու մարդ, այդ թվում՝ մեկ երեխա է զոհվել Աֆղանստանի Լոգարի արեւելյան նահանգի Փուլի-Ալամ քաղաքում իրականացված պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդել է Tolo News տեղական հեռուստաալիքը:
Զուգդիդում շրջանային վարչակազմի շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիան ավարտվել է մասնակիցների եւ ոստիկանության միջեւ բախումներով: Այդ մասին Sputnik Վրաստանի թղթակիցը հաղորդել է իրադարձություններից վայրից:
Նոյեմբերի 1-ին Նիգերիայի խոշորագույն քաղաք Լագոսում կառուցվող 21-հարկանի շենքի փլուզման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 36-ի:
ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր համանախագահ ունի: Ֆրանսիայի կառավարության պաշտոնական էջի փոխանցմամբ, արտաքին գործերի ավագ խորհրդական Բրիս Ռոքֆոյը նշանակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ: Ռոքֆոյը կփոխարինի Ստեֆան Վիսկոնտիին, ով համանախագահ էր 2016-ի հոկտեմբերից։
Այսօր խորհրդարանում Արտաքին գործերի նախարարության 2022 թվականի բյուջեի նախագիծը ներկայացրեց ոչ թե արտգործնախարար Արարատ Միրզոյանը, այլ նրա տեղակալ Վահե Գևորգյանը։ Ըստ նրա, Ա. Միրզոյանը խորհրդարան չի եկել տեխնիկական պատճառներով։
Նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատում առաջին ընթերցմամբ կքննարկվի «Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը», ինչի մասին ֆեյսբուքյան էջում հաղորդում է Մեծ Բրիտանիայի Հայ դատի գրասենյակը:
Գտնվել է նոյեմբերի 3-ին Իրկուտսկի մարզում աղետի ենթարկված Ան-12 ինքնաթիռի հարաչափական ինքնագիչը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Արեւելյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունում։
Օդում աղտոտող նյութերի պարունակության մակարդակն անցած օրվա ընթացքում գրեթե կրկնակի բարձրացել է Մոսկվայում:
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) այս տարի ծրագրում է 1,2 մլրդ դոլար ներդնել իր անդամ պետությունների տնտեսություններում:
Անցած շաբաթ աշխարհում ավելի քան 3 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, 50 հազարից ավելին մահացել է: Ինչպես նոյեմբերի 3-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ախտահարման նոր դեպքերի թիվը յոթ օրում ավելացել է 3 տոկոսով, իսկ մահացու վախճաններինն՝ 8 տոկոսով։
Մի տղամարդ յոթերորդ հարկից երկու մարդու վրա է ընկել Շվեդիայի Uppsala Konsert & Kongress համերգասրահի ճեմասրահում: Պատահարի հետեւանքով զոհվել է երկու մարդ:
Роспотребнадзор-ը դադարեցրել է թուրքական Gonder Soguk ընկերությունից կիտրոնի ներմուծումը: Պատճառն այն է, որ դրանցում հայտնաբերվել է «քլորպիրիֆոս» պեստիցիդի մնացորդային քանակ (նյութ, որն օգտագործվում է բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի ոչնչացման համար)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։