Alibaba-ն ավելի քան 9000 աշխատակիցների է ազատել երկրորդ եռամսյակում

Չինական Alibaba Group Holding Ltd-ը 9241 աշխատող է ազատել ապրիլ-հունիս ամիսներին: Այդ մասին հաղորդել Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության փաստաթղթերը: Մեկ եռամսյակ առաջ ընկերությունը հաստիքակազմը կրճատել է 4375 մարդով: Alibaba-ում ընթացիկ եռամսյակի վերջում աշխատել են 245 հազարից քիչ ավելի աշխատակիցներ:

Alibaba-ն, որը ինչ-որ ժամանակ Չինաստանի՝ կապիտալացմամբ խոշորագույն ընկերությունն էր, վերջին 12 ամսվա ընթացքում չինական IT-հատվածի կարգավորումն ուժեղացնելու ֆոնին կորցրել է շուկայական արժեքի ավելի քան մեկ երրորդ մասը:

Բացի այդ, ֆիրման բախվել է ամերիկյան սակարանների դելիստինգի սպառնալիքին այն բանի պատճառով, որ ՉԺՀ-ի իշխանություններն ընկերություններին արգելում են աուդիտորական ստուգումների տվյալներ տրամադրել ամերիկյան կարգավորիչներին:

Օգոստոսի 9-ին հայտնի է դարձել, որ Alibaba-ն Հոնկոնգի ֆոնդային սակարանից հավանություն է ստացել բաժնետոմսերի առաջնային լիստինգի համար: Ընկերությունն սպասում է, որ երկրորդային լիստինգից անցումը առաջնայինին կկայանա մինչեւ ընթացիկ տարվա վերջը:

Այդ միջոցն ընկերությանն իրավունք կտա միանալ մայրցամաքային Չինաստանի սակարանների հետ Հոնկոնգի սակարանի համագործակցության ծրագրին, ինչը կմեծացնի չինացի ներդրողների՝ Alibaba-ի բաժնետոմսեր ձեռք բերելու հնարավորությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031