Էստոնիայի վարչապետ Կալասը կոչ է արել՝ ռուսաստանցիներին զրկել ԵՄ այցելելու արտոնությունից
Եվրամիության երկրները պետք է դադարեցնեն ռուսաստանցիներին մուտքի այցագրեր տալը: Այդ մասին հայտարարել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը: «Դադարեցնել ռուսաստանցիներին տուրիստական այցեգրեր տալը:
Եվրոպա այցելությունն արտոնություն է, այլ ոչ թե իրավունք»,- Twitter-ում գրել է Կալասը:
Նա նշել է, որ, չնայած փակվել է Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը, եվրոպական երկրները շարունակում են շենգենյան այցագրեր տալ ռուսաստանցիներին:
«Ժամանակն է՝ դադարեցնել Ռուսաստանից զբոսաշրջությունն արդեն այժմ»,-հավելել է Կալասը:
Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել է, որ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել փակել սահմանները բոլոր ռուսաստանցիների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: