
Կիևում ձմռանն առանց ջեռուցման մնալու վտանգ են տեսնում

Կիևը կարող է այս ձմռանը մնալ առանց ջերմության, հնարավոր է մի քանի օր կամ շաբաթ ջեռուցումը անջատվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Экономической правдa»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Կիևի վարչակազմի փոխնախագահ Պյոտր Պանտելեևը:
«Դա կապված է ոչ թե գազի դեֆիցիտի կամ տեխնոլոգիական հարցերի հետ, այլ այն բանի հետ, որ թշնամին խոցում է մեր ենթակառուցվածքային օբյեկտները, ոչնչացնում էներգետիկ օբյեկտները», — հավելել է պաշտոնյան:
Խոսելով ձմռանը Կիևի ջեռուցման մասին ՝ Պանտելեևը հույսեր է կապել շարժական կաթսաների հետ, որոնք քաղաքը ակնկալում է ստանալ երկու ամսվա ընթացքում։ Դրանք կօգտագործվեն սոցիալական օբյեկտների վթարային ջեռուցման համար։
Պանտելեևը բացատրել է, որ քաղաքային իշխանությունները հիմնական խնդիրներ ունեն ոչ թե կաթսայատների վառելիքի, այլ էլեկտրաէներգիայի պակասի հետ: