Ճապոնիայում գնաճը 1990-ականներից ի վեր հասել է ռեկորդային մակարդակի
Սեպտեմբերին Ճապոնիայում գնաճի մակարդակը հասել է 3 տոկոսի, հայտնել են երկրի ազգային գործերի և կապի նախարարությունից։ 3 տոկոսի մակարդակը գերազանցում է Ճապոնիայի Բանկի (երկրի կենտրոնական բանկ) սահմանած գնաճի թիրախը 2 տոկոս: 1991 թվականի օգոստոսից հետո առաջին անգամ գները բարձրացել են 3 տոկոսով։
Թանկացումները շարունակվում են արդեն 13 ամիս անընդմեջ։ Դա պայմանավորված է էներգակիրների գների աճով` զուգորդված ճապոնական ազգային արժույթի ռեկորդային ցածր փոխարժեքի հետ: Տոկիոյում կայացած աճուրդում ուրբաթ օրը մեկ դոլարի գինը կազմել է 150,14–150,17 իեն։ Մեկ դոլարի դիմաց 150 իենի հոգեբանական շեմը 24 տարվա մեջ առաջին անգամ հատվել է հինգշաբթի օրը։
Սակայն, ի տարբերություն 1990-ականների սկզբի, ճապոնական տնտեսության կառուցվածքն այժմ ցածր փոխարժեքը դարձնում է անշահավետ ճապոնական ընկերությունների համար։ Այսպես, Tokyo Shoko Research-ի վերջին հարցման համաձայն՝ դոլարի դիմաց 143 իեն փոխարժեքով ընկերությունների 54,2%-ը պատասխանել է, որ դա բացասաբար է անդրադառնում իրենց բիզնեսի վրա։
Ընկերությունների միայն 2,5%-ն է ասել, որ էժան իենը դրական է ազդել իրենց գործունեության վրա։