Եվրոպայում գնաճը շարունակում է ռեկորդներ գերազանցել

Եվրոպայում գնաճը շարունակում է աճել արագ տեմպերով: Սեպտեմբերին այն ևս մեկ անգամ թարմացրել է ռեկորդները՝ եվրոգոտում կազմելով գրեթե 10%, իսկ Եվրամիությունում՝ միջինը գրեթե 11%: Թվերով Եվրոպան արդեն ռեցեսիայի մեջ է։

Միլիոնավոր եվրոպացիներ իրենց գրպանում են զգում դրա հետևանքները, նրանք ստիպված են հրաժարվել պարզ բաներից։

«Երբեմն, երբ գնում եմ գնումներ կատարելու, օրինակ՝ յուղը վերջանում է, ես անհարմար եմ զգում, երբ պետք է ավելի թանկ ապրանք գնել, քանի որ իսկապես շատ քիչ գումար կա»։

«Փորձում եմ խնայել տարբեր ամենօրյա ծախսերի վրա, օրինակ՝ ինտերնետի պայմանագիրս չեղարկելու համար, լրջորեն մտածում եմ նաև ավելի էժան վարձով բնակարան տեղափոխվելու մասին»:

Այս մասին նշել են քաղաքացիները:

Ֆրանսիայում բարձր գնաճի պատճառով արդեն զանգվածային գործադուլներ են տեղի ունենում, սակայն Եվրոստատի տվյալներով՝ այնտեղ իրավիճակը դեռ տանելի է, գները բարձրացել են «ընդամենը» 6,4 տոկոսով։ Ամենաբարձր ցուցանիշները Բալթյան երկրներում են՝ տարեկան կտրվածքով 22-ից 24%:

Տեսանյութեր

Լրահոս