Սլովենիայում նախագահական ընտրություններ են
Սլովենիայում բացվել են երկրի նախագահական ընտրությունների ընտրատեղամասերը, ընտրելու իրավունք ունի մոտ 1,7 մլն քաղաքացի, հայտնել են հանրապետության ընտրական հանձնաժողովից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար-Ժուպանչիչը հուլիսի 20-ին հաջորդ նախագահական ընտրությունները նշանակել է հոկտեմբերի 23-ին։
Երկրի տարածքում բաց են 2999 ընտրատեղամասեր, ևս 88-ը ծառայում են մշտական գրանցման վայրից դուրս գտնվողների համար:
2022 թվականին Սլովենիայում արդեն անցկացվել են խորհրդարանական և մունիցիպալ ընտրություններ։ Ապրիլին կառավարության ղեկավար դարձավ էներգետիկ երկարաժամկետ մենեջեր և Ազատության շարժման առաջնորդ Ռոբերտ Գոլոբը։ Նա վարչապետի պաշտոնում փոխարինեց Յանեշ Յանսային, ով 1991 թվականին Հարավսլավիայից Սլովենիայի ուժերի դուրսբերման նախաձեռնողներից և մասնակիցներից մեկն էր և մի քանի քրեական գործերով մեղադրյալ, ինչպես նաև Կիևի մոլի կողմնակիցը Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության ժամանակ։