Բաժիններ՝

ԱՄՆ-ի էլիտար զորքերը զորավարժություններ են անցկացնում Ուկրաինայի սահմանին

ԱՄՆ-ի բանակի 101-րդ օդադեսանտային դիվիզիան վերջին գրեթե 80 տարիների ընթացքում առաջին անգամ տեղակայվել է Եվրոպայում՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածության աճի ֆոնին: «Ճչացող արծիվներ» մականունով թեթև հետևակային ստորաբաժանումը զրավարժություններ է անցկացնում:

CBS News-ը դիվիզիոնի հրամանատարի տեղակալ բրիգադային գեներալ Ջոն Լուբասի և 2-րդ բրիգադի մարտական ​​թիմի հրամանատար, գնդապետ Էդվին Մատտաիդեսի հետ միասին մեկ ժամ տևողությամբ թռիչք է կատարել «Սև բազե» ուղղաթիռով՝ՆԱՏՕ-ի սահմանը հանդիսացող Ռումինիայի հետ Ուկրաինայի սահմանից ընդամենը երեք մղոն հեռավորության վրա:

«Մենք պատրաստ ենք պաշտպանել ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր թիզ հողը: Մենք ունենք եզակի հնարավորություններ, ինչպիսիք են օդային հարձակման մեր հնարավորությունները», – ասել է Լյուբասը CBS News-ին՝ հավելելով, որ, հակառակ թեթև հետեվակային զորքեր լինելուն, լավ զինված են:

Ուղաթիռը վայրէջք է կատարել առաջնային գործողության վայրում, որտեղ ԱՄՆ-ի և Ռումինիայի զորքերը, ցամաքային և օդային հարձակման համատեղ զորավարժությունների ընթացքում, հարվածներ են հասցրել թիրախներին:

Ընդհանուր առմամբ, Կենտուկի նահանգի Ֆորտ Քեմփբել 101-րդ օդադեսանտային դիվիզիայի բազայից մոտ 4700 զինվոր՝ ուղարկվել է ուժեղացնելու ՆԱՏՕ-ի արևելյան թևը:

Հրամանատարները բազմիցս հայտնել են CBS News-ին, որ միշտ «պատրաստ են կռվելու», և հակառակ նրան, որ այնտեղ են ՆԱՏՕ-ի տարածքը պաշտպանելու համար, ռազմական գործողությունների սրման կամ ՆԱՏՕ-ի վրա հարձակման դեպքում լիովին պատրաստ են հատել Ուկրաինայի սահմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս