Մոլդովայի իշխանությունները պատրաստվում են Ուկրաինայից փախստականների նոր ալիքի
Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսը հոկտեմբերի 24-ին հաղորդել Է, որ իշխանությունները պատրաստվում են Ուկրաինայից փախստականների նոր ալիք ընդունել:
«Մենք պետք Է պատրաստ լինենք ձմռանը փախստականների նոր ալիքի: Եկեք դրան շատ լուրջ վերաբերվենք»,-ասել Է խոսնակը՝ հանդես գալով TVR Moldova հեռուստաալիքի եթերում:
Հանրապետության սահմանապահ ոստիկանությունը երկուշաբթի օրը հաղորդել Է, որ միայն անցած շաբաթվա ընթացքում երկիր Է մուտք գործել Ուկրաինայի 87 հազար 283 քաղաքացի: Ծառայության տվյալներով՝ հատուկ ռազմական գործողության սկսվելուց ի վեր Ուկրաինայից Մոլդովա Է մուտք գործել 600 հազար 585 փախստական: Նրանց մեծ մասն ուղեւորվել Է ԵՄ-ի երկրներ, հանրապետությունում մնացել Է 79 հազար 126 մարդ, որոնցից 10 հազար 352-ը խնդրել են ապաստան տրամադրել իրենց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: