Բաժիններ՝

Բորիս Ջոնսոնը չի առաջադրի իր թեկնածությունը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում. ֆավորիտը Ռիշի Սունակն է

Բեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարվել է վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելուց:

Այս մասին գրում է Daily Mail-ը:

Միևնույն ժամանակ բրիտանական լրատվամիջոցները նշում են, որ այդ պարագայում Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ֆավորիտը երկրի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակն է:

Metro պարբերականը գրել է, որ Ռիշի Սունակը հաղթող կճանաչվի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում, եթե Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդոնտին չհաջողվի ժամերի ընթացքում ստանալ Պահպանողական կուսակցության ևս 75 պատգամավորի աջակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս