Էկվադորի դատախազությունը հայտնել է երկրի արեւմուտքի Մանաբիի նահանգում 2,5 տոննա կոկաինի առգրավման մասին:
Ուզբեկստանը դարձել է ԱՊՀ-ի մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) անդամ: Համապատասխան կոնվենցիային միանալու մասին փաստաթուղթը նոյեմբերի 29-ին ԱՊՀ-ի ՄԽՎ-ի խորհրդի՝ Սանկտ Պետերբուրգում ընթացող նիստում ստորագրել է Ուզբեկստանի Սենատի նախագահ Նիգմատիլա Յուլդաշեւը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին խոստացել է մտածել 2020 թվականին երկրում նախագահի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու շուրջ:
Սաուդյան Արաբիան կարեւոր դեր է խաղում ԱՄՆ-ի եւ Մերձավոր Արեւելքի անվտանգության ապահովման գործում, դա անհրաժեշտ է հաշվի առնել Ստամբուլում սաուդացի լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության համար թագավորության իշխանությունների պատասխանատվությունը որոշելիս:
Արգենտինայի մայրաքաղաքի իշխանությունները ձեռնամուխ են եղել արգելափակոցների տեղակայմանը, որոնցով, սկսած նոյեմբերի 29-ից մինչեւ Քսանի խմբի երկրների ղեկավարների գագաթնաժողովի ավարտվելը (դեկտեմբերի 1-ը), կփակվի Բուենոս Այրեսի զգալի մասը: Դեսպանատների մոտ հերթապահում են ոստիկանները։
Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում շխատանքն ավարտվելուց հետո մտադիր է վերադառնալ Նյու Յորք։
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը պլանավորված է դեկտեմբերի 1-ին եւ կտեւի ավելի քան երկու ժամ:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՆ Սենատը հետաձգել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի նշանակումը: Նրա թեկնածությունը լրացուցիչ կքննարկվի հավանաբար հաջորդ տարի:
Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի հետ համաձայնագիր է ստորագրել 15 միլիարդ դոլար գումարի ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգի գնման վերաբերյալ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այսօրվա դրությամբ այն կարծիքին է, որ 2020 թվականի նախագահական ընտրություններում ինքն արժանի մրցակիցներ չի ունենա։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ինքնաթիռը վնասվածքներ է ստացել Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանում հանրանավի հետ բախվելու հետեւանքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը կգաղտնազերծի Մյուլլերի գործի փաստաթղթերը, եթե դեմոկրատները շարունակեն հետապնդել իր վարչակազմին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վառել է Սուրբծննդյան տոնածառի լույսերը, որը կանգնեցված է Սպիտակ տան առջեւի՝ էլիպս կոչվող մեծ բացատում:
Սա շատ վտանգավոր ու տհաճ իրավիճակ է, որը, ցավոք, այնքան էլ Հայաստանի օգտին չէ: Այն վնաս է հասցնում Հայաստանի և ՀԱՊԿ-ի մյուս անդամ երկրների բարեկամությանը: Ցավոք սրտի, այս կազմակերպության որոշ անդամ երկրներ շատ վատ են տրամադրված Փաշինյանի նկատմամբ, որը շատ անզգույշ գործեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովին հետ կանչելու հետ կապված հարցում, և դա, բնականաբար, բացասաբար գնահատվեց ՀԱՊԿ-ում:
Մեկ սապատավոր կետ եւ շուրջ 30 սեւ դելֆիններ են ափ նետվել Ավստրալիայի Վիկտորիայի նահանգի Քրոաջինգոլոնգ ազգային բնայգու շրջանում:
«Նշվում է, որ ՌԴ-ի հետ համագործակցությունը կրկին խորն է, սերտ, բայց խնդիրներ են առաջանում, խնդիրներ են ի հայտ գալիս նաև ՀԱՊԿ-ում: ԵՄ-ի հետ համագործակցության հարցում ինձ ոչինչ հասկանալի չէ, այն, թե ինչ փուլում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացումը, արդյո՞ք այդ համաձայնագիրը կփոփոխվի, թե՞ ոչ, արտաքին քաղաքական ի՞նչ այլ առաջնահերթություններ կան… »:
Ամերիկացի նշանավոր երաժիշտ Սթիվի Ուանդերը դեկտեմբերի 9-ին բարեգործական համերգ կտա Կալիֆոռնիայում հրդեհներից տուժածների համար միջոցներ հավաքելու նպատակով:
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի բնակիչներին խնդրել են քաղաքից բացակայել «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ընթացքում, որն սկսվելու է նոյեմբերի 30-ին:
Հարավկորեացիների երկու երրորդը հանդես է գալիս ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մեղմացման կամ չեղարկման օգտին:
«Ռոսկոսմոս»-ը եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիան 3 ամսվա ընթացքում կստեղծեն Ռուսաստանի «լուսնային ծրագիր»-ը եւ կներկայացնեն այն նախագահին եւ կառավարությանը:
Վրաստանում նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որը վայելում է «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը, նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթանակ է տանում՝ 55 տոկոս ձայներով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծմանը վերաբերող ժամանակավոր համաձայնագիրը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արտասահմանյան ներդրողների ներգրավումը համարում է իր նոր կառավարության առաջնահերթությունը:
Առնվազն 30 քաղաքացիական անձ է զոհվել Աֆղանստանի հարավի Գիլմենդի նահանգում «Թալիբան» արմատական շարժման զինյալների դիրքերին երկրի ռազմաօդային ուժերի հարվածի հետեւանքով:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) մերժել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ եվրոպական հանրաքվեի անցկացման առաջարկի գրանցումը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել միակողմանի պատժամիջոցների քաղաքականությունից եւ շփման կետեր փնտրել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սադրանք է որակել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը, որը կազմակերպվել է Ուկրաինայում նախագահական ընտրությունների նախաշեմին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը երկրի այն բնակիչներին, որոնք դժգոհ են իրենց կենսամակարդակից, խորհուրդ է տվել չգանգատվել, այլ ավելի շատ աշխատել:
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը կառուցողական է գնահատում Մինսկում ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստի ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարության շուրջ քննարկումը:
Գերմանիան եւ Ֆրանսիան հավանություն չեն տալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման առաջարկությանը՝ Կերչի նեղուցի շրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների պատճառով: