Ոնց որ հուշտ եղած լինեն «քաղաքականություն» բառից. ի՞նչ է նշանակում Արցախի համար ակցիաները քաղաքական չեն. Ռուբեն Մելիքյան

Արցախի ամբողջական շրջափակմամբ պայմանավորված՝ 168.am-ի հրատապ ուղիղ եթերի հերթական հյուրը Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն է:

«Լայն խնդիր է, թե ինչպես է արցախյան քաղաքական էլիտան այն մոտեցումը որդեգրել, որ նորմալ են վերաբերվում, աշխատանքային հարաբերություններ են պահպանում ՀՀ իշխող քաղաքական ուժի հետ, որը հերն անիծեց Արցախի՝ սկսած Արայիկ Հարությունյանից: Սա ես չեմ հասկանում, բայց սա ընդունված մոտեցում է: Արտգործնախարար Դավիթ Բաբայանն է նաև հաճախ նման ռևերանսներ անում»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:

Ըստ նրա՝ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն ամեն դեպքում պետական պաշտոնյա է, և նրա ձեռքերն այնքան էլ ազատ չեն:

«Ես վստահ չեմ, որ եթե Արտակ Բեգլարյանի ձեռքերն ազատ լինեին, նա կգնա՞ր Նիկոլ Փաշինյանի նստավայրի դիմաց բողոքելու թե՞ չէ»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:

Կարդացեք նաև

Իրավապաշտպանը նկատում է՝ ՀՀ իշխանությունները դիտավորյալ կերպով անտեսում են Արցախում ստեղծված իրավիճակը:

«Բարոյականություն էլ չունեն: Հրապարակում տոնակատարություն է, երաժշտություն է հնչում, երբ Արցախում արդեն մարդ է մահանում փակված ճանապարհի պատճառով: Կարող էին չէ՞ մի քանի օր անջատել երաժշտությունը»,-նշեց Ռուբեն Մելիքյանը:

Ինչ նշանակում է Արցախի համար այս օրերին իրականացվող ակցիաների կազմակերպիչների այն խոսույթին, թե ակցիաները ապաքաղաքակամն են, Ռուբեն Մելիքյանը նկատեց՝ դա գալիս է գիտելիքի պակասից:

«Ի՞նչ է նշանակում ակցիաները քաղաքական չեն, եթե մենք գործ ունենք գերքաղաքական պրոցեսի հետ: Ոնց որ հուշտ եղած լինեն «քաղաքականություն» բառից: Լավ չեն պատկերացնում, ցածր քաղաքական գիտակցություն ունեն, ակցիաներն են խառնում իրար»,-ասաց Ռուբեն Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս