
Հուսանք սա լրացուցիչ գործիք կդառնա Ադրբեջանի դեմ ճնշումն ուժեղացնելու համար․ Ռուբեն Վարդանյանը՝ ՄԻԵԴ որոշման մասին

Հուսանք սա լրացուցիչ գործիք կդառնա Ադրբեջանի դեմ ճնշումն ուժեղացնելու համար։ Անդրադառնալով Լաչինի ճանապարհի վերաբերյալ ՄԻԵԴ որոշմանը՝ ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը․
«Եվրոպական դատարանը բավարարեց Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ:
Ավելի վաղ Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը:
Հուսանք սա լրացուցիչ գործիք կդառնա Ադրբեջանի դեմ ճնշումն ուժեղացնելու համար։ Շնորհակալ եմ Եղիշե Կիրակոսյանին և նրա թիմին այս կարևոր գործընթացը նախաձեռնելու համար»,- գրել է Վարդանյանը։