Ռուս խաղաղապահները գործում են բացառապես այն փաստաթղթերի ոգուն և տառին համապատասխան, որոնք ստորագրվել են. Պեսկով

Ռուս խաղաղապահներն անում են հնարավորը, որպեսզի ապահովեն կարգուկանոն և հանգստություն այն տարածքներում, որտեղ նրանք աշխատում են: Եվ գործում են բացառապես այն փաստաթղթերի ոգուն և տառին համապատասխան, որոնք ստորագրվել են երկրների միջև: Մենք, իհարկե, մեր հայ գործընկերների և դաշնակիցների հետ կշարունակենք քննարկել այս թեման։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի գոտում գործում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածությունների համաձայն և ամեն ինչ անում են կարգուկանոնի ապահովման համար»,- ասել է Պեսկովը։

Տեսանյութեր

Լրահոս