«Հիշո՞ւմ եք, չէ՞, որ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությամբ Լաչինը մնում էր հայկական. Դե հիշեցնեմ նաև, որ 2 տարի առաջ կապիտուլյանտը գրչի հարվածով այն հանձնեց Ադրբեջանին». Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիշո՞ւմ էք, չէ՞, որ հայավարի, հպարտությամբ ու մի քիչ լոպազացած, Լաչինի ազատագրման հետ կապված մի պատմություն էինք պատմում իրար եւ օտարներին, թե ինչպես ՄԱԿ ԱԽ նիստին ֆրանսերեն թարգմանությամբ ստացվել էր, որ հայերը 1992 թվականին գրավել են Չինաստանը ( «Hier l’armée de l’Arménie a occupée la Chine» )։
Հիշո՞ւմ եք, չէ՞։ Հավես էր, չէ՞։ Հպարտ էիք, չէ՞։
Հիշո՞ւմ եք, չէ՞, որ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությամբ Լաչինը մնում էր հայկական (անգամ Ալիեւն էր դա խոստովանել)։
Դե հիշեցնեմ նաեւ, որ երկու տարի առաջ կապիտուլյանտը գրչի հարվածով Լաչինի շրջանը հանձնեց Ադրբեջանին։
Այս տարի բանավոր ու թաքուն պայմանավորվածությամբ Լաչին քաղաքը նվիրեց թշնամուն։
Իսկ 30 տարի անց ազգովի ընկած քննարկում ենք նույն ՄԱԿ ԱԽ նիստը Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից փակելու հարցով քննարկումը լավն էր, թե չէ։
Այսպիսի գեոպոլիտիկ դեգրադացիայի ոչ մի պետություն վերջին տարիներին չի ենթարկվել։ Հիրավի, աննախադեպ ենք…»։