Ադրբեջանի ագրեսիայի պատճառով հազարավոր ընտանիքներ վտանգի տակ են. ԱՄՆ կոնգրեսական
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատում Մասաչուսեթս նահանգը ներկայացնող Լորի Թրահանը:
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում։ Այս չհիմնավորված ագրեսիայի պատճառով հազարավոր ընտանիքներ վտանգի տակ են: Եվս մեկ անգամ Պետքարտուղարությանը կոչ եմ անում օգնել դիվանագիտական լուծում գտնելու հարցում», – գրել է Թրահանը Twitter-ի իր էջում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ Կոնգրեսի անդամները շարունակում են բարձրաձայնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման խնդիրը։ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամները հաղորդագրություն են տարածել՝ դատապարտելով Ադրբեջանին Լաչինի միջանցքը փակելու համար։