Հայաստանը պետք է կարմիր գիծ գծի. Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Հայկ Մամիջանյան
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի իշխանությունները, «բնապահպանական» կեղծ ակտիվիստների քողի ներքո, փակել են Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը, Լաչինի միջանցքը, որն արդարացիորեն անվանում են նաև «կյանքի ճանապարհ»։
Արցախում բնակվող 120 հազար մարդիկ, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, հայտնվել են իրական հումանիտար աղետի պայմաններում՝ զրկված լինելով սննդամթերքից, վառելիքից, դեղորայքից։ Արցախում այս պահին վերակենդանացման բաժանմունքում են գտնվում մեկ տասնյակից ավելի ծանր և ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնք անհապաղ Երևան տեղափոխվելու և մասնագիտական օգնություն ստանալու կարիք ունեն, նախօրեին նման պայմաններում գտնվող հիվանդներից մեկը մահացել է՝ Երևան տեղափոխվելու հնարավորություն չունենալու պատճառով, այս պահին ծանր վիճակում է գտնվում 4 ամսական մի երեխա․․․
168.am լրատվական-վերլուծական կայքը համագործակցություն է սկսել անգլալեզու Groong փոդքասթի հետ։ Groong փոդքասթի համահեղինակ Հովիկ Մանուչարյանն այս օրերին զրուցելու է քաղաքական, տնտեսական, հասարակական գործիչների հետ:
Այսօր Հովիկ Մանուչարյանի հյուրն ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանն է:
Հետևեք և բաժանորդագրվեք Groong-ին և 168.am-ին անգլերեն լեզվով հետագա հարցազրույցների համար, քանի որ այս ճգնաժամը շարունակում է զարգանալ։
Groong podcast website: https://podcasts.groong.org/
Youtube: https://youtube.com/c/groong
Facebook: https://facebook.com/groong.org
ՀՈՎԻԿ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ