Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև՝ Ուկրաինայի Սահմանադրության օրվա տոնակատարության կապակցությամբ:
Ըստ Լեհաստանի նախագահի գրասենյակի՝ այցի ընթացքում բանակցություններ են նախատեսվում Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկիի հետ։
Քննարկման թեման առաջնագծում տիրող իրադրությունն է, այդ թվում՝ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի վրա ռուսական հնարավոր գրոհի սպառնալիքը։