Բրազիլիայի հարավում հեղեղումների զոհ է դարձել արդեն 57 մարդ, այդ թվում՝ 48-ն ամենից շատ տուժած Մինաս Ժեյրասի նահանգում:
Սլովենիայի վարչապետ Մարիան Շարեցը հունվարի 27-ին հայտարարել է պաշտոնաթող լինելու որոշման մասին, նա համապատասխան խնդրագիրը կներկայացնի խորհրդարանին:
Ուկրաինայի պատվիրակության լիազորությունները ԵԽԽՎ-ում հաստատվել են, Կիեւը վեհաժողում վերադարձել է լիարժեք աշխատանքի:
Գերմանիան շարունակում է աշխատել Իրանական միջուկային գործարքի շուրջը գործողությունների համատեղ համակարփակ ծրագրի պահպանման համար եւ կարծում է, որ դա լավագույն միջոցն է Թեհրանի կողմից ատոմային զենքի մշակում թույլ չտալու համար:
Աֆղանստանի Ղազնիի նահանգում հունվարի 27-ին կործանված մարդատար ինքնաթիռը կարող էր պատկանել օտարերկրյա ավիաընկերության:
Լիբերալների ու դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի (ALDE) քաղաքական խմբի ներկայացուցիչ բելգիացի սենատոր Հենդրիկ Դամսն ընտրվել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի պաշտոնում:
Գրեթե 11 միլիոն բնակչություն ունեցող չինական Ուհան քաղաքը կարանտինի համար փակելու որոշումը շատ դժվարին էր, բայց անհրաժեշտ: Այդ մասին հունվարի 27-ին հայտարարել է Ուհանի քաղաքագլուխ Չժոու Սյանվանը։
Հունվարի 27-ին Ariana Afghan Airlines ընկերության մարդատար ինքնաթիռն աղետի է ենթարկվել Աֆղանստանի արեւելքի Ղազնի նահանգում:
Դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոն կորել է Մեքսիկայում: Այդ մասին Instagram-ում հայտնել է հասարակայնության հետ կապերի հարցերով նրա տնօրեն Յան Տրունցեւը:
Աֆղանական ավիաուղիների ինքնաթիռը հունվարի 27-ին կործանվել Է1 Ղազնիի նահանգում:
Վերջին տվյալների համաձայն՝ ՉԺՀ-ում կորոնավիրուսով հիվանդացածների քանակը գերազանցել է 2,7 հազարը, մահացել է 80 մարդ:
Իսպանիան 2019 թվականին հերթական՝ անընդմեջ յոթերորդ ռեկորդն է սահմանել երկիր այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների թվաքանակով:
Ծխող մարդիկ հաճախ են տառապում հետվիրահատական բարդություններից, իսկ վնասակար սովորությունից հրաժարվելը մեծացնում է առողջության արագ վերականգնման շանսերը:
«Բժիշկներ առանց սահմանների» (MSF) հումանիտար կազմակերպությունը և SOS Mediterranee-ը հայտնել են Լիբիայի ափին 59 ներգաղթյալի փրկության մասին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Ինչպես հայտնի է, նման հանդիպումների վերաբերյալ կողմերը համաձայնեցված կարգով տեղեկացնում են միայն հանդիպման նախօրեին, սակայն դատելով ներկայումս շրջանառվող տեղեկություններից՝ նախարարական մակարդակով հանդիպումը սարերի ետևում չէ:
«Ալբանիայի և որևէ երկրի ԵԱՀԿ նախագահությունը չի կարող փոխել ոչինչ բանակցային գործընթացում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով Ալբանիայի նախագահությանը ԵԱՀԿ-ում, դրա ազդեցությանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին և Մնացականյան-Մամեդյարով հնարավոր հանդիպման օրակարգին:
Չինաստանը 2019 թվականին ներկրվող թափոնների ծավալներն անցյալ տարվա համեմատությամբ կրճատել է 40 տոկոսով՝ դրանք հասցնելով 13,5 մլն տոննայի:
Միջազգային տուրիստական ժամանումների թիվը 2019 թվականի արդյունքներով հասել է 1,5 միլիարդի նշագծին: Այդ մասին հունվարի 20-ին հայտնել են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում (ԶՀԿ):
Ուկրաինայի բնակչության թվաքանակը 2001 թվականից կրճատվել է 11,45 միլիոնով եւ կազմել 37 միլիոն:
Դոնալդ Թրամփի պաշտոնազրկում ցանկացող ամերիկացիների թիվը գրեթե մեկուկես անգամ գերազանցում է նրանց թվաքանակը, ովքեր ցանկանում են, որ նրա վրայից հանվեն մեղադրանքները:
Չինաստանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը տուրիստական գործակալություններին արգելել է ուղեգրեր վաճառել երկրում եւ արտասահմանում ճամփորդելու համար: Այդ մասին հունվարի 24-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության կարգադրությունը։
Չինաստանում նոր կորոնավիրուսի հետևանքով հարուցված թոքաբորբով վարակվածերի թիվը հասել է 1330-ի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կարող է շնչուղիների մերձավորարեւելյան համախտանիշի կորոնավիուսի դեմ պատվաստանյութերի (MERS-CoV) մասին տեղեկավտությունն օգտագործել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, որը հայտնվել է Չինաստանի Ուհան քաղաքում:
«Ներկայումս ծավալվող գործընթացը ողջունելի է միայն հանդիպումների ինտենսիվությամբ: Այսինքն՝ նախարարները բավականին հաճախ են հանդիպում: Վստահ եմ, որ այդ հանդիպումները չեն հանգեցնելու լուրջ արդյունքների, այդ հանդիպումների ընթացքում հակամարտության կարգավորմանը վերաբերող համակարգային և խորքային հարցեր չեն քննարկվում տարաձայնությունների պատճառով, բայց միտումը ցույց է տալիս, որ Դուշանբեի պայմանավորվածությունները որոշ առումով գործում են, որը գուցեև հանդիպումների այս ինտենսիվության արդյունքն է»:
Փարիզի բնակիչներն առաջիկա ամռանը կկարողանան տեսնել հրդեհից խիստ տուժած Նոտր-Դամ մայր տաճարի արվեստի հիմնական ստեղծագործությունները եւ կրոնական արժեքները:
Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը հունվարի 24-ին այցելուների համար փակ կլինի ազգային գործադուլի պատճառով, որն անցկացվում է երկրի իշխանությունների կողմից առաջարկված կենսաթոշակային բարեփոխման դեմ։
Ավստրիան մինչեւ 2030 թվականը լիովին կանցնի վերականգնվող էներգիայի օգտագործման: Այդ մասին հունվարի 24-ին հայտնել է կանցլեր Սեբաստիան Կուրցը։«Մինչեւ 2030 թվականը մենք կդառնանք այն քիչ երկրներից մեկը, որն ամբողջ էլեկտրականությունը կստանա վերականգնվող էներգիայի շնորհիվ, ընդ որում՝ առանց ատոմային էլեկտրաէներգիայի օգտագործման:
Պեկինի առողջապահության կոմիտեն հունվարի 24-ին տեղական ժամանակով 14:00-ին (Երեւանի ժամանակով 10:00-ին) հանրային առողջությանն սպառնալիքի հակազդման ամենաբարձր՝ առաջին մակարդակն է հայտարարել կորոնավիրուսի կապակցությամբ: Այդ մասին հայտնել է այդ մարմնի նախագահ Լեյ Հայչաոն:
Հոնկոնգում բժշկական դիմակների արժեքը վերջին մի քանի օրում զգալիորեն աճել է, ընդ որում թույլատրված է մեկ անձին վաճառել երկու տուփ դիմակից ոչ ավելի:
Անհայտ անձը կրակ է բացել Գերմանիայի հարավ-արեւմուտքում գտնվող Ռոտ-ամ-Զե համայնքում (Բադեն-Վյուրտեմբերգի դաշնային երկրամաս):