Ամերիկյան կողմը ԱԽ անդամ երկրներին հորդորում է ձեռնպահ մնալ որևէ բանաձևի նախագիծ ներկայացնելու քայլերից. «Առավոտ»
ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննարկումներից հետո ամերիկյան կողմը ԱԽ անդամ երկրներին հորդորում է ձեռնպահ մնալ որևէ բանաձևի նախագիծ ներկայացնելու քայլերից: Այս մասին, հղում անելով ԱԳՆ–ին մոտ կանգնած աղբյուրներին, տեղեկացնում է aravot.am-ը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին կայացավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական իրավիճակի առնչությամբ: Երկրներն արտահայտեցին իրենց դիրքորոշումները, բայց դա որևէ փաստաթղթով չարձանագրվեց։