
Թուրքիան համարվում է Եվրոպայում ավտոշուկայի ամենաբարձր գներով երկիրը

Թուրքիայի վիճակագրական կոմիտեի և Եվրամիության (ԵՄ) վիճակագրական գրասենյակի՝ Եվրոստատի կողմից հրապարաված ավտոմեքենարի գնային ինդեքսի համաձայն՝ Թուրքիան համարվում է Եվրոպայում ավտոշուկայի ամենաբարձր գներով երկիրը, իսկ ամենացածրը՝ Լեհաստանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
2022-ին եվրոպական 27 երկրներում 100 եվրոյով գնված մեքենայի արժեքը Թուրքիայում կազմել է 144 եվրո, իսկ Լեհաստանում 87 եվրո։
Թուրքիային հաջորդում է Դանիան 132 եվրո, Իսլանդիան՝ 120 եվրո, Նիդեռլանդները՝ 114 եվրո, Շվեյցարիան՝ 113 եվրո, իսկ Սլովակիան և Հյ․ Մակեդոնիան՝ 89։