Մեկնարկել է Հայաստանի և Բելգիային ԱԳ նախարարների առանձնազրույցը

Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբը ժամանել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ այս պահին տեղի է ունենում երկու երկրների ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:

Բելգիայի արտաքին գործերի նախարարը Հայաստան է ժամանել օգոստոսի 22-ին։ Այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները հանդիպումից հետո հանդես կգան մամուլի ասուլիսով։

 

Տեսանյութեր

Լրահոս