Իտալիան դադարեցրել է Չինաստանի հետ ավիահաղորդակցությունն Ապենիններում նոր կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերի հայտնաբերումից հետո:
Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը Եվրամիությունից երկրի առաջիկա դուրս գալը նոր փուլի սկիզբ է համարում բոլոր բրիտանացիների կյանքում, որը պետք է ընթանա միավորման ու նորացման նշանաբանի ներքո:
Աշխարհում 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի տարածումը գերազանցել է 2002 – 2003 թվականների ոչ տիպական թոքաբորբի մասշտաբները, որը նույնպես առաջացել է Չինաստանում եւ դարձել XXI դարում հիվանդությունների խոշորագույն բռնկումներից մեկը։
ՌԴ Գլխավոր դատախազությունը հրաժարվել է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերի գործը հանձնել դատարան, քանզի համարել է, որ նրանց գործողությունները պետք է որակվեն որպես անհրաժեշտ պաշտպանություն:
Չինաստանում ավելի քան 130 մարդ բուժվել է նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից: Հունվարի 30-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը։
Չինաստանում 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը հասել է 9692-ի, 213 մարդ մահացել է:
Շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգն իր անունը եւ դպրոցականների միջազգային հասարակական շարժման անվանումը որպես ապրանքանիշ գրանցելու հայտ է ներկայացրել:
Չինացի գիտնականները կարող են նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակել երեք ամսվա ընթացքում:
Չինաստանի ֆինանսական գերատեսչություններն ընդհանուր առմամբ 27,3 մլրդ յուան (շուրջ 3,96 մլրդ դոլար) են հատկացրել նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի դեմ պայքարելու համար:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հունվարի 30-ին հայտարարել է, որ Brexit-ը կազդի ոչ միայն Եվրամիության կազմի, այլեւ նրա գործուն ուժի վրա։
Եվրախորհրդարանի գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ հույն պատգամավոր Իոանիս Լագոսը ի նշան բողոքի պատռել է թղթից պատրաստված Թուրքիայի դրոշը:
Ամերիկայի Միացյալ Նահանգները չի պատրաստվում մոտ ապագայում իր զորքերը հանել Սիրիայից:
Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հետևանքով թոքաբորբով հիվանդացածների թիվը հասել է 8152-ի:
Թեհրանի վրա տնտեսական ճնշում գործադրելը կարող է ստիպել Իրանի ժողովրդին որոշումներ ընդունել երկրի քաղաքականությունը փոխելու համար:
Եվրամիության խորհուրդը հաստատել է հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) պայմանների վերաբերյալ համաձայնագիրը՝ Բրյուսելի կողմից լիովին ավարտելով գործարքի վավերացման գործընթացը:
Costa Crociere ճամփորդանավը, որտեղ մոտավորապես 6 հազար ուղեւոր կա, Չիվիտավեկյա նավահանգստում (Հռոմից շուրջ 100 կիլոմետր հարավ ընկած շրջանում) ժամանակավորապես արգելափակվել է այն բանից հետո, երբ Հոնկոնգից երկու զբոսաշրջիկների մոտ վիրուսային հիվանդության ախտանիշներ են հայտնաբերել:
ՌԴ ԱԳՆ-ն քիչ առաջ լուսանկարներ է տեղադրել Տիգրան Սարգսյանի 60-ամյակի միջոցառումից, որին ներկա է եղել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Ֆրանսիան վավերացրել է Հայաստանի և ԵՄ-ի միջև գործող առանց թույլտվության բնակվող անձանց ռեադմիսիայի համաձայնագրի կիրարկման արձանագրությունը:
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է Քերալայի նահանգում: Այդ մասին հայտնել է Հնդկաստանի կառավարության տեղեկատվական բյուրոն։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել «ուհանյան» կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այդ մասին հունվարի 30-ին հայտնել է Սպիտակ տունը։
Կորեայի Հանրապետության կառավարությունը հունվարի 30-ին որոշում է ընդունել 5 մլն դոլար տրամադրել Չինաստանին՝ որպես օգնություն նոր կորոնավիրուսի տարածման դեմ մղվող պայքարում:
ԱՄՆ-ն իր սանիտարական գերատեսչությունից՝ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնից (CDC), փորձագետների է ուղարկում Չինաստան՝ պայքարելու նոր կորոնավիրուսի դեմ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հունարի 31-ին նշելու է Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից եւ այդ իրադարձությանը վերաբերվելու է «հարգանքով»։
Չինաստանում նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների քանակն ավելացել է մինչեւ է 7711, մահվան դեպքերի թիվը հասել է 170-ի: Հունվարի 30-ին այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեն։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ պատժամիջոցների բացառությունները երկարաձգել 60 օրով:
ԱՄՆ-ի դաշնային բյուջեի պակասուրդը 2020 ֆինանսական տարում կգերազանցի 1 տրիլիոն դոլար գումարը: Այդ մասին հաղորդվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջետային վարչության՝ հունվարի 28-ին հրապարակված զեկույցում։
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանում պահպանվում է կորոնավիրուսի համաճարակի հետ կապված բարդ իրադրությունը։
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան հայտարարել է, որ տարածաշրջանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նա համապատասխան հայտարարությունն արել է հունվարի 29-ին՝ ելույթ ունենալով լրագրողների առջեւ։
Շանհայում նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով ախտահարվածների ընդհանուր թիվը կազմել է 96: