Չինաստանն ամերիկացի մասնագետներին թույլատրել է միանալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պատվիրակությանը նոր կորոնավիրուսի ուսումնասիրման գործում:
Բրազիլիայի առողջապահության նախարարությունն անհրաժեշտ չի համարում կորոնավիրուսի պատճառով չեղարկել նշանավոր կառնավալը, որը պետք է անցկացվի փետրվարի վերջին:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի նախաձեռնությունը չի համապատասխանում միջազգային հանրակցության կողմից համաձայնեցված պարամետրերին, եւ նախազգուշացրել է, որ Հորդանան գետի արեւմտյան ափի օկուպացված տարածքների բռնակցումն «անպատասխան չի մնա»: Այդ մասին ասված է մամուլի տեղեկագրում։
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը փետրվարի 4-ին ազգին հղած ուղերձում անվստահություն է հայտնել երկրի կառավարությանը: Ելույթը հեռարձակել է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշեկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում «սառնության շրջանն» ավարտված է: Այդ մասին հայտնել է ԲԵԼՏԱ-ն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է որեւիցե վկայության բացակայության մասին, որը կհաստատեր Ուհանի ինստիտուտի լաբորատորիայից 2019-nCoV վիրուսի ի հայտ գալու այն վարկածը, որը շարադրել է The Washington Times թերթը:
Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսով վարակվածների թվի աճը դանդաղում է:
Բելգիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու երկրում առաջին դեպքը. այն ախտորոշել են Չինաստանից հայրենադարձի մոտ, որը կարանտինի մեջ է գտնվում զինվորական հոսպիտալում:
Հնդկաստանի իշխանությունները նոր տիպի կորոնավիրուսով վարակման երեք հաստատված դեպքերի պատճառով արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել Քերալայի նահանգում:
Հոնկոնգում երկրորդ օրն անընդմեջ հարյուրավոր բժիշկներ աշխատանքի դուրս չեն եկել՝ պահանջելով փակել սահմանը մայրցամաքային Չինաստանի հետ, որպեսզի կանխվի մեգապոլիսում կորոնավիրուսի տարածումը:
Չինաստանում նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների ընդհանուր թվում մահաբեր վախճանների բաժինը կազմում է 2,1 տոկոս, ինչն զգալիորեն ցածր է, քան ոչ տիպական թոքաբորբի (շնչուղիների ծանր սուր համախտանիշի) ժամանակ:
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել հանրապետականների՝ փետրվարի 3-ին Այովայում կայացած կուսակցական ժողովներում:
Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդության հաստատված դեպքերի թվաքանակը փետրվարի 4-ին կազմել է ավելի քան 20,4 հազար: Ինչպես ասված է Առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ, մահաբեր վախճանների թիվն ավելացել է մինչեւ 425։
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը շատ ձեռնարկությունների հարկադրել է ժամանակից շուտ վերադառնալ ամանորյա արձակուրդից, չնայած այն բանին, որ արտադրական կարողությունները լիովին վերականգնել առայժմ չի հաջողվել, պաշտպանադիմակների արտադրության օրական ծավալն արդեն հասել է 20 միլիոն հատի:
Փետրվարի 3-ի առավոտյան հրաբխի ժայթքում է տեղի ունեցել Ճապոնիայի Կագոսիմա հարավարեւմտյան պրեֆեկտուրայի Կուտինոէրաբու կղզում: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ համաքաղաքացիների վստահության վարկանիշն առաջին անգամ իջել է 50 տոկոսի նշագծից:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը 20 մլն ֆունտ ստեռլինգ (26 մլն դոլար) է հատկացրել նոր կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծումն արագացնելու համար:
Չինաստանում նավթի պահանջարկն օրական երեք միլիոն բարելով կամ սպառման ընդհանուր ծավալի 20 տոկոսով ընկել է նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ճգնաժամի ֆոնին:
Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնն այն կարծիքին է, որ եկել է ժամանակը՝ վերանայելու ահաբեկչության հետ կապված հանցագործությունների համար դատապարտվածներին վաղաժամկետ ազատելու ընթացակարգը:
ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը եւ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը բանակցությունների երկու փուլ են անցկացրել Թեհրանում:
ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի տարածման պատճառով կտրուկ բարձրացել են պաշտպանադիմակների գները։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հրապարակել է համակողմանի դիրեկտիվների փաթեթի նախագիծը Մեծ Բրիտանիայի հետ նոր գործընկերության համաձայնագրի շուրջը բանակցություններ վարելու համար։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը երկրներին կոչ է արել ձեռնպահ մնալ այնպիսի միջոցառումներից, որոնք առանց պատշաճ հիմքերի Չինաստան ուղեւորությունները եւ այդ երկրի հետ առեւտուրը սահմանափակում են 2019-nCoV կորոնավիրուսի բռնկման պատճառով:
Իսլամական համագործակցության կազմակերպությունը (ԻՀԿ) դեմ է արտահայտվել այսպես կոչված «դարի գործարքին»՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի վարչակազմի պլանին: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ ամփոփելով ԻՀԿ-ի խորհրդակցության արդյունքները, որն արտաքին գործերի նախարարների մակարդակով փետրվարի 3-ին կայացել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։
Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսի բուժման համար 10 օրում կառուցված առաջին մասնագիտացված հոսպիտալը փետրվարի 3-ին ընդունել է հիվանդների առաջին խմբին, որոնց մոտ հաստատվել է ախտորոշումը:
Եվրոպայի երկրներն առայժմ գործի չեն դրել միջուկային գործարքի շուրջը վեճերի լուծման մեխանիզմը, որը կարող է վերականգնել Թեհրանի դեմ պատժամիջոցները:
Չինաստանի մասնագետները 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի դեմ յոթ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ են անցկացնում: Այդ մասին հայտնել է Չինաստանի ինժեներական գիտությունների ակադեմիայի անդամ, երկրի առաջատար վիրուսաբան Չժուն Նանշանը։
Լեհաստանը կարող է Եվրամիությունում զբաղեցնել Մեծ Բրիտանիայի տեղը: Այդ մասին հայտարարել Է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչը PAP գործակալությանը տված հարցազրույցում։
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման բարձրակետը վրա կհասնի 10-14 օրից: Այս կանխատեսումը ներկայացրել է ՉԺՀ-ի առողջապահության գործերի պետական կոմիտեի հատուկ հանձնաժողովի ղեկավար Չժուն Նանշանը:
Չինաստանը նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար արդեն օգնություն է ստացել 11 երկրներից եւ ՅՈւՆԻՍԵՖ-ից: Այդ մասին փետրվարի 3-ին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը։