Անհայտ անձը կրակ է բացել Գերմանիայի հարավ-արեւմուտքում գտնվող Ռոտ-ամ-Զե համայնքում (Բադեն-Վյուրտեմբերգի դաշնային երկրամաս):
Չինացի ու ամերիկացի գիտնականները համատեղ պատվաստանյութ են մշակում նոր տիպի կորոնավիրուսի դեմ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունը չի կարող որեւէ երկրի մի մասը լինել, նույնիսկ «մեր եղբայրական Ռուսաստանի»։
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն որոշել է մարտին այցով չմեկնել ԱՄՆ եւ սկսել է ամերիկացի զինվորականների համար պարզեցված այցագրային ռեժիմի պայմանագրի չեղարկման ընթացակարգը:
51 տարեկան հասակում մահացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործադիր տնօրեն Փիթեր Սալաման, որը ղեկավարում էր բժշկական ծառայություններով համընդհանուր ընդգրկվածությունն ապահովելու հարցը:
Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը հունվարի 24-ին այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի: Նրան դիմավորել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության լուսարարապետ Գերշ. Տ. Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների կոմիտեի փորձագետները նոր կորոնավիրուսի կապակցությամբ տեղի ունեցած նիստի ընթացքում բոլոր երկրներին հանձնարարել են պատրաստ լինել հիվանդության պատճառով միջոցներ ձեռնարկելուն։
Չինաստանի Ախտածին միկրոօրգանիզեների ազգային պահոցը հունվարի 24-ին հրապարակել է տեղեկատվություն նոր տիպի կորոնավիրուսի մասին եւ դրա առաջին լուսանկարն էլեկտրոնային մանրադիտակից։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ ԵՄ-ի խորհրդի նախագահ Շառլ Միշելը համաձայնագիր են ստորագրել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին, ինչը Եվրախորհրդարանում այն վավերացնելու հնարավորություն է ստեղծում:
Հունվարի 24-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ցույց է անցկացվում ամերիկյան ներկայության դեմ:
Չինաստանի Ուհան քաղաքում (Հուբեյի նահանգ) սկսվել է հազար մահճակալով հիվանդանոցի արագ կառուցումը, որը հատուկ նախատեսված է կորոնավիրուսի նոր տիպի հարուցած թոքաբորբով հիվանդների բուժման համար:
Չինաստանի Հուբեյի նահանգի ինը քաղաքներ Ուհան քաղաքից անմիջապես հետո, որտեղ սկսվեց նոր տիպի կորոնավիրուսի բռնկումը, հաղորդագրություններ են հրապարակել տրանսպորտային հաղորդակցության ժամանակավոր դադարեցման մասին:
Արգելված Քաղաքը (Գուգուն թանգարանը), Չինաստանի ազգային թանգարանը, Պետական գրադարանը, Կերպարվեստի չինական թանգարանը («Մեյշուգուան»), Կատարողական արվեստների ազգային կենտրոնը (Չինաստանի մեծ թատրոնը), Չինաստանի մանկական թատրոնը եւ մշակույթի մի ամբողջ շարք այլ խոշորագույն հիմնարկություններ հունվարի 24-ին հայտարարել են ժամանակավորապես փակվելու մասին 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի տարածման պատճառով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 24-ին լրագրողներին հայտարարել է, որ մերձավորարեւելյան հիմնախնդրի կարգավորման պլանը կհրապարակի մինչեւ հունվարի 28-ին նախատեսված հանդիպումն Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ։
Չինաստանում 2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակման հաստատված դեպքերի քանակը հունվարի 24-ին հասել է 876-ի, մահվան դեպքերի թիվն ավելացել է մինչեւ 26: Դա հետեւում է ՉԺՀ-ի տարածաշրջանների հիգիենայի եւ առողջապահության հարցերի կոմիտեների կողմից հրապարակված լրատվական հաղորդագրություններից։
Վերջերս Չինաստանի Ուհան քաղաքում հայտնաբերված նոր կորոնավիրուսի առավել հավանական տարածողներն օձերն են:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոր անձնական ռեկորդ է սահմանել մեկ օրում Twitter-ի իր էջում զետեղած հաղորդագրություների քանակով:
ԶԼՄ-ներն արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի որդու կնքահոր եւ կնքամոր անունները պարզել են արարողությունից մի քանի ամիս անց:
Միացյալ Նահանգների Boeing կորպորացիան հույս ունի կարգավորիչներից Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործման թույլտվություն ստանալ ընթացիկ տարվա կեսերին:
Ուկրաինայի իշխանությունները ցանկանում են Գերմանիայի երկաթուղիների Deutsche Bahn AG ազգային գործարկուին տասը տարով կառավարման տալ «Ուկրզալիզնիցյա» բաժնետիրական ընկերությունը:
Լիովին ակնհայտ է, որ Պուտինը չի պատրաստվում որևէ տեղ հեռանալ: Ինձ թվում է, որ 2008-2009 թվականների իրադարձությունները սովորեցրին Պուտինին, որ նույնիսկ այնպիսի կերպարը, ինչպիսին Դմիտրի Անատոլևիչ Մեդվեդևն էր, 100%-անոց երաշխիք չէ ցնցումներից և ալիքներից իշխանության վերադարձման ճանապարհին, քանի որ նույնիսկ Մեդվեդևի օրոք որոշակի ինտրիգ առաջացավ, որքան էլ որ դա ծիծաղելի է հնչում: Սա նշանակում է, որ վարչապետի պաշտոնի զբաղեցումը կրկին անհուսալի է դիտարկվում, և որքան տեսնում ենք՝ մեր ընկերների փորձը ևս շատ ուսանելի է:
Պեկինի իշխանությունները որոշում են ընդունել չեղարկել բոլոր ընդգրկուն հանրային միջոցառումները քաղաքում՝ կանխելու 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի համաճարակը: Այդ մասին ասված է Պեկինի մշակույթի եւ զբոսաշրջության վարչության հաղորդագրության մեջ։
«Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը փոխելու կարիք չկա, քանի որ այն հաջողվել է վերջին շրջանում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ռուսաստանյան ներքաղաքական փոփոխություններին:
Աշխարհի տարբեր երկրներում միջազգային օդանավակայանները հսկողության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ:
Չինաստանի իշխանությունները հունվարի 23-ին լիովին դադարեցրել են ավտոբուսային ու ջրային հաղորդակցությունը Ուհան քաղաքի (Հուբեյի նահանգի վարչական կենտրոնի) հետ նոր տիպի թոքաբորբի բռնկման պատճառով, որը հարուցել է 2019-nCoV կորոնավիրուսը:
Իսպանիայում հունվարի 19-ից առնվազն տասը մարդ է զոհվել անբարենպաստ եղանակի պատՃառով, որն ուղեկցվել է քամու ուժգին պոռթկումներով, ձնատեղմամբ եւ անձրեւներով: Այդ մասին հունվարի 23-ին հայտնել է El Mundo թերթը։
Չինացի բժիշկները մշակել են 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած նոր տիպի թոքաբորբի բուժման հաջող մեթոդ՝ արտամարմնական օքսիգենացիայի (թթվածնարարության) միջոցով:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՀԿ) «Ղուդս» հատուկ ստորաբաժանման նոր հրամանատար Էսմայիլ Քաանիին սպասում է իր նախորդի՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ճակատագիրը, եթե նա սպանի ամերիկացիներին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է, որ այս պահին կան աշխարհին սպառնացող չորս «Ապոկալիպսիսի հեծյալներ»:
Ավստրալիայի վթարային-փրկարարական ծառայությունը հավաստել է, որ երկրի հարավ – արեւելքի Նոր Հարավային Ուելսի նահանգում անտառային հրդեհների մարմաբ զբաղվող ինքնաթիռը վթարի է ենթարկվել, ինչի հետեւանքով զոհվել է երեք մարդ: