Իտալիայի ֆինգվարդիայի (ֆինանսների նախարարության ուժային ստորաբաժանման) աշխատակիցները 13 մարդ են ձերբակալել հարկային խարդախության եւ «Կամորա» նեապոլյան մաֆիայի հետ կապերի կասկածանքով:
Ուկրաինան ունի իրանցի դիսպետչերների կարեւոր ձայնագրությունը, որն ապացուցում է, որ Թեհրանում ի սկզբանե իմացել են հրթիռներով ուկրաինական ինքնաթիռի խոցման մասին: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «1+1» ուկրաինական հեռուստաալիքի եթերում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կասկածում է, որ Դեմոկրատական կուսակցության վերնախավը, ինչպես եւ 2016 թվականի ընտրություններում, Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսին թույլ տա դառնալ պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու եւ 2020 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաղթանակի հավակնելու շանս ստանալ:
Նոր կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք է արձանագրվել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սան Բենիտոյի օկրուգում, ինչի մասին հաղորդվում է օկրուգի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:
Հոնկոնգում հարյուրավոր բուժաշխատողներ, ներառյալ բժիշկներ ու բուժքույրեր, փետրվարի 3-ին գործադուլ են սկսել եւ, ինչպես հաղորդում է RTHK ռադիոկայանը, իշխանություններից պահանջում են լիովին փակել սահմանը մայրցամաքային Չինաստանի հետ, որպեսզի կանխվի մեգապոլիսում կորոնավիրուսի վարակի տարածումը։
Նոր Զելանդիայում վատ եղանակի պատճառով շուրջ 400 մարդ, որոնց մեծ մասն զբոսաշրջիկներ են, արգելափակված է մնացել Հարավային կղզու հարավարեւմտյան ծովեզերքի Միլֆորդ Սաունդ առողջարանային քաղաքում:
Մայրցամաքային Չինաստանի տարածքում նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահացածների թիվը մեկ ամսում գերազանցել է 2002 – 2003 թվականներին աստեղ ոչ տիպական թոքաբորբից (SARS-ի կորոնավիրուս) մահացածների ընդհանուր թվաքանակը։
Չինացի սահմանապահները բոլոր ուղեւորներին դուրս են բերել Պեկին-Մոսկվա գնացքից, որպեսզի նվազեցնեն նոր կորոնավիրուսի տարածման վտանգը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ անդրբայկալյան տարածաշրջանի իշխանության մարմինների մի աղբյուր:
Չինաստանում 2019-nCoV վիրուսից հիվանդացածների թիվն աճել է մինչեւ 17 205, մահվան դեպքերի քանակը հասել է 361-ի:
2019 թվականին Միացյալ Նահանգների Boeing կորպորացիայի զուտ վնասը կազմել է 636 միլիոն դոլար՝ 2018 թվականին գրանցված 10,46 միլիարդ դոլարի չափով զուտ շահույթի դիմաց:
Լույս հունվարի 30-ի գիշերը Սալվադոր Դալիի ստեղծած տասից ավելի բրոնզե քանդակ են հափշտակել Ստոկհոլմի կենտրոնի պատկերասրահից:
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները քննարկում են որոշ հարցերում վետոյի իրավունքից ազգային կառավարությունների հրաժարվելու հնարավորությունը և փոխանցել դրանցով որոշումներ կայացնելու իրավունքի փոխանցումը վերազգային մակարդակ, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Թուրքիայի բանակի առնվազն 200 միավոր ռազմական տեխնիկա, ներառյալ՝ զրահամեքենաներ և տանկեր, փետրվարի 2-ին հատել է Սիրիայի հետ սահմանը:
Սպիտակ տունը հունվարի 29-ին փորձ է ձեռնարկել կասեցնելու նախագահ Դոնալդ Թրամփի՝ անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հնարավոր ցուցմունքները իմփիչմենթի գործընթացում եւ գրքի հրապարակումը:
2020-ից մինչեւ 2024 թվականներն սպառնում են դառնալու աշխարհի մասշտաբով ամենաշոգ հնգամյակը դիտարկումների ամբողջ ընթացքում:
Եվրամությունը հայտարարել է, որ շտապ կարգով 10 մլն եվրո է հատկացնում «Հորիզոն-2020» եվրոպական ծրագրի ֆինանսավորման համար, որը կոչված է հետազոտելու կորոնավիրուսը եւ դրա տարածմանը հակազդելու մթոդները:
Ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավան, որը հունվարին մրցույթ էր հայտարարել աղջիկների համար, որոնք կցանկանային իր հետ Լուսին թռչել եւ դառնալ իր կյանքի ընկերը, հայտարարել է ծրագրի դադարեցման մասին:
Շվեդ 17-ամյա էկոակտիվիստ Գրետա Թունբերգը եւ նրա հիմնած «Ուրբաթներ հանուն ապագայի» կլիմայական շարժումը կրկին խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրվել:
Ռուսաստանը կորոնավիրուսի համաճարակի պատճառով փետրվարի 1-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ, նոր ռեժիմը կսկսի գործել լույս շաբաթ օրվա գիշերվա 00:00 ժամից:
Ճապոնիայի Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի մասնագետներին հաջողվել է երկրում առաջինն առանձնացնել 2019-nCoV նոր կորոնավիրուսի համագենը:
Չինաստանի Ցզյանսու արեւելյան նահանգի Ուսի քաղաքում շտապ թեստ է մշակվել նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերման համար:
ԱՄՆ-ը կորոնավիրուսի բռնկման պատճառով Չինաստանը ներառել է այն երկրների «կարմիր ցուցակում», ուր կտրականապես խորհուրդ չի տրվում այցելե։Պետդեպարտամենտը Չինաստանը դասել է վտանգի ամենաբարձր՝ չորրորդ մակարդակին: «Մի ճանապարհորդեք Չինաստան նոր կորոնավիրուսի պատճառով, որն առաջին անգամ հայտնաբերվել է Ուհանում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանում՝ Անդրբայկալում եւ Տյումենի մարզում, գրանցվել են նոր տիպի կորոնավիրուսով առաջին երկու հիվանդները:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հանդիսավորությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին փոխանցեց Ստոլիպինի անվան առաջին աստիճանի մեդալը:
Ուկրաինան պատրաստ է զարգացնել ԱՄՆ-ի հետ գործընկերության նոր ձեւերն անվտանգության ոլորտում:
Իտալիայի նախարարների խորհուրդը արտակարգ դրության ռեժիմ է սահմանել երկրում չինաստանցի երկու զբոսաշրջիկների մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո:
Բրիտանացի բժիշկներն ախտորոշել են երկրում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդանալու առաջին երկու դեպքերը:
Ավստրալիայի մայրաքաղաքի տարածաշրջանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով, ինչի մասին հայտնել է արտակարգ ծառայությունների տարածաշրջանային գործակալությունը։
Միացյալ Նահանգներն այն բանից հետո, երբ լիարժեք առեւտրական համաձայնագիր կկնքի Չինաստանի հետ, կսկսի ավելի ակտիվորեն առեւտրական բանակցություններ վարել Եվրոպայի հետ: