Բաժիններ՝

Սի Ծինփինը պետական այցով Հարավաֆրիկյան Հանրապետությունում է

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պետական ​​այցով մեկնել է Հարավաֆրիկյան Հանրապետություն։ Նրա դիմավորման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Պրետորիայի Union Buildings կառավարական համալիրում՝ ՀԱՀ-ի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի նախագահությամբ։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

Ռամաֆոսան նշել է, որ ՀԱՀ-ի և Չինաստանի միջև գոյություն ունի գործընկերություն, որը ռազմավարական բնույթ է կրում։

«Հարավաֆրիկյան Հանրապետությունը Չինաստանից շատ բան ունի սովորելու ​​զարգացման ճանապարհին», – ընդգծել է Ռամաֆոսան։ Աֆրիկյան ամենախոշոր հեռուստաալիքներն իրականացրել են արարողության ուղիղ հեռարձակում:

Միջոցառման ավարտին երկու երկրների ղեկավարները ձեռնամուխ են եղել բանակցություններին։ Ակնկալվում է, որ դրանց արդյունքներով կընդունվեն համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող մի շարք երկկողմ փաստաթղթեր։

Օգոստոսի 22-ին ավելի ուշ Սի Ծինփինը Պրետորիայից կմեկնի Յոհանեսբուրգ, որտեղ կմասնակցի այսօր մեկնարկող BRICS-ի գագաթնաժողովին։ ՉԺՀ-ի ղեկավարի պետական ​​այցը Հարավաֆրիկյան Հանրապետություն կավարտվի օգոստոսի 24-ին՝ գագաթնաժողովի աշխատանքի ավարտով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս