Մենք ողջունել ենք Փաշինյանի համարձակությունը, որը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Ի՞նչ ուղերձով է Բելգիայի Թագավորության արտգործնախարար Հաջա Լահբիբը  մեկնելու Ադրբեջան՝ Հայաստանում նրանից հետաքրքրվեցին լրագրողները՝ հիշեցմամբ, որ մինչ այս Ադրբեջանը շարունակաբար անտեսում է Հաագայի դատարանի որոշումը Լաչինի միջանցքը բացելու պահանջի վերաբերյալ:

Ի պատասխան՝ Հաջա Լահբիբը նկատեց, որ Բաքվում նույն դիրքորոշմամբ է հանդես գալու՝ ինչ Երևանում. այն է՝ ամենակարևորը դուրս գալն է փակուղուց, և, որ Ղարաբաղում ապրող հայ բնակչության կյանքի պայմանները բարելավվեն:

«Մենք ողջունել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համարձակությունը, որը հրապարակավ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և մենք կոչ ենք անում Ադրբեջանի ամենաբարձր իշխանություններին նույնն անել»,- շեշտեց նա՝ նկատելով, որ ամենաբարձր մակարդակով բանակցությունները չեն պակասում. պակասում է դրանք տեղում իրագործելու կամքը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս