Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վստահ է, որ երկրի խորհրդարանի երկու պալատների կողմից Brexit-ի մասին օրինագծի հաստատումից հետո թագավորությունը պատրաստ է Եվրամիությունից դուրս գալ սահմանված ժամկետում՝ հունվարի 31-ին:
Դոնալդ Թրամփը կդառնա ԱՄՆ-ի առաջին նախագահը, որը կմասնակցի աբորտի հակառակորդների հանրահավաքին:
Չորս մարդ է զոհվել հունվարի 22-ին Կալիֆոռնիայի նահանգի Կորոնա քաղաքի մերձակա օդանավակայանի տարածքում ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետեւանքով:
Հունվարի 22-ին Սենատում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման գործընթացում մեղադրող կողմի ղեկավար դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆն ավելի քան երկու ժամ է ծախսել մեղադրող կողմի դիրքորոշումը շարադրելու համար։
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով ախտահարվածների թիվը գերազանցել է 570-ը:
«Գլխավոր վարկածն այն է, որ Վլադիմիր Պուտինը տեղափոխվելու է Պետական խորհուրդ, և դա այնքան ակնհայտ տեղափոխություն և սխեմա է, որ կարծում եմ՝ մի փոքր կասկածելի է այս մոդելի պարզությունը: Ըստ իս, մեզ անակնկալներ են սպասվում»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ռուսաստանյան ներքաղաքական փոփոխություններին: Նրա կարծիքով՝ ներկայումս իրապես անցել են իշխանության նոր կառուցվածքի ձևավորման աշխատանքներին, ինչը կարելի է համարել ավանդական իշխանության փոխանցման փուլ բոլոր երկրներում:
ԱՄՆ-ում վեցամյա աղջնակը ծնողներին եւ կրտսեր եղբորը փրկել է հրդեհից:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասում կրակն ամբողջությամբ դադարեցնել չի հաջողվել, սակայն հավատում է, որ եթե կողմերը ցանկանան ավարտել հակամարտությունը, ապա այն կավարտվի վաղը:
Հունվարի 14-ին Turan.az-ը տեղեկություն էր տարածել, որ Եվրոպայում գործող «Ընտրիր դեմոկրատական Ադրբեջան» կազմակերպության անդամները բողոքի ակցիաներ են կազմակերպել Բեռլինում Վրաստանի, ՌԴ-ի և Ուկրաինայի դեսպանատների առջև՝ պահանջով՝ հանել այդ երկրներում Հեյդար Ալիևի արձանները:
Ռուս հայտնի լրագրող և գրող Վլադիմիր Պոզները Մոսկվայում կներկայացնի իր հեղինակած «Հրաժեշտ պատրանքներին» («Прощание с иллюзиями») հայերեն թարգմանությամբ գիրքը:
Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակահարմար չի համարում Ռուսաստանի անցումը կառավարման խորհրդարանական ձեւին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
ԱՄՆ-ի իշխանությունները միջոցառումներ են իրականացնում երկրի տարածքում 2019-nCoV կորոնավիրուսի տարածում թույլ չտալու նպատակով, որի բռնկում է տեղի ունեցել Չինաստանում:
Պեկինի բնակիչները դեղատներում, սուպերմարկետներում եւ հիվանդանոցներում ակտիվորեն պաշտպանադիմակներ են գնում Չինաստանում 2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի տարածման ֆոնին:
Ֆրանսիայի ամենահզոր հիդրոէեկտրակայանի՝ Grand՚Maison-ի, աշխատանքը, որը գտնվում է երկրի հարավ-արեւելքում, դադարեցված է ի նշան իշխանությունների կողմից առաջարկված կենսաթոշակային բարեփոխման դեմ բողոքի:
Հունաստանի խորհրդարանը հունվարի 22-ին քվեարկել է երկրի նախագահի պաշտոնում Եկատերինա Սակելարոպուլուի թեկնածության օգտին:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը հունվարի 21-ին հավանություն է տվել այն բանաձեւին, որն օրենսդիր մարմնի վերին պալատին թույլ կտա նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի շրջանակում գործընթացն իրականացնել արագացված ռեժիմով:
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է իննի, գրանցվել է վարակման 440 հաստատված դեպք:
Լիբանանի նախագահ Միշել Աունի կողմից նոր կառավարության կազմի հաստատումը գիշերային ժամերին բողոքների նոր ալիք է առաջացրել Բեյրութում։
Նոր տիպի թոքաբորբի դեմ պայքարի կենտրոնակայան է ստեղծվել Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղ շարունակվում է հիվանդության տարածումը:
Չինաստանի իշխանությունները ներկայացրել են միանգամյա պլաստիկի օգտագործման կրճատման ընդգրկուն պլան:
ԱՄՆ-ի Առողջության ազգային ինստիտուտները (NIH) սկսել են նոր տիպի թոքաբորբի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքը, որի բռնկումն անցյալ տարվա վերջին արձանագրվել է Չինաստանի Ուհան քաղաքում, ինչից հետո դրա տարածումը շարունակվել է:
Բրիտանացի արքայազն Հարրին հունվարի 20-ի երեկոյան մեկնել է Մեծ Բրիտանիայից եւ ուղեւորվել Կանադա, որտեղ ներկայում գտնվում է նրա տիկին Մեգանը՝ իրենց ընդհանուր որդու՝ ութամսական Արչիի հետ, այն բանից հետո, երբ զույգը հայտարարել է իրենց արարողակարգային պարտականությունների մեծ մասի կատարումից հրաժարվելու մասին:
Airbus-ի փորձարկվող ինքնաթիռը հաջողությամբ կատարել է առաջին ամբողջովին ավտոմատ վերթիռը Ֆրանսիայի հարավի Թուլուզ-Բլանյակ օդանավակայանում:
Ճապոնիայի կառավարությունը հունվարի 21-ին հաստատել է արարողությունների կարգը՝ արքայազն Ակիսինոյին որպես կայսերական գահի նոր ժառանգորդի, երկրին եւ աշխարհին ներկայացնելու կապակցությամբ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել նախարարների նոր կաբինետի կազմի մասին:
Չինաստանից Ավստրալիայի Բրիսբենի օդանավակայան ժամանած տղամարդը տեղավորվել է կարանտինում՝ նրա մոտ նոր տիպի թոքաբորբի ախտանիշերի հայտաբերումից հետո:
«Փտած սելյոդկայի» մեթոդը, «Շրջած բուրգի» մեթոդը, «Մեծ ստի» մեթոդը, «40/60» սկզբունքը, «Բացարձակ ակնհայտության» մեթոդը: Հավանաբար դուք էլ գիտեք այդ մեթոդներն ու տեխնիկաները, սակայն չեք գիտակցում դա:
Ռուսաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Շոյգուն ու Սերգեյ Լավրովը պահպանել են իրենց նախարարական պորտֆելները։
ՄԱԿ-ի Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) մտահոգված է, որ աշխարհում լրագրողների նկատմամբ կատարված հանցագործությունների գրեթե 90 տոկոսը մնում է անպատիժ:
Թուրքիայում բուռն քննարկումների պատճառ դարձած Ստամբուլի ջրանցքի կառուցումը ֆինանսավորելու պատրաստակամություն է հայտնել ամերիկյան խոշորագույն ներդրումային ֆոնդերից մեկը՝ «Money Maker Management»-ը: