Բաժիններ՝

Սիրիայում հայտնել են Դամասկոսի օբյեկտներին իսրայելական հարվածների մասին

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում գտնվող մի շարք օբյեկտներ օգոստոսի 21-ի ուշ երեկոյան հրթիռակոծության են ենթարկվել։ Հարվածների հետևանքով կա վիրավոր։ Այս մասին հաղորդում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։

«Երկուշաբթի երեկոյան մոտավորապես ժամը 11։05-ին Իսրայելի հակառակորդը հրթիռներով ագրեսիայի գործողություն է իրականացրել բռնագրավված Սիրիայի Գոլանից՝ թիրախավորելով Դամասկոսի մերձակայքում որոշ օբյեկտներ», – հայտնել է ռազմական գերատեսչության աղյուրը SANA-ին։

Աղբյուրը հավելել է, որ հրթիռակոծության հետևանքով մեկ զինվոր վիրավորվել է, հասցվել է նյութական վնաս։

Մեկ այլ հրապարակման մեջ SANA-ն նշել է, որ հանրապետության հակաօդային պաշտպանության միջոցները կրակում են օդային թիրախներին մայրաքաղաքի հարավային և հարավարևելյան արվարձանների երկնքում։

Ըստ ТАСС գործակալության՝ Դուբայից հեռարձակվող Al Hadath հեռուստաալիքն իր հերթին հայտնել է, որ հարվածները հասցվում են Դամասկոսի միջազգային օդանավակայանի մերձակայքում գտնվող շրջաններին, որտեղ տեղավորված են շիաների կազմավորումների զենքի պահեստները, որոնք կռվում են սիրիական բանակի կողմից։

Օգոստոսի 7-ին հաղորդվել էր, որ իսրայելական ինքնաթիռները գրոհել են Էլ Կիսվա արևմտյան արվարձանն ու Դիմասի աերոդրոմը։ Ըստ Սիրիայի Արաբական Հանրապետության զինված ուժերի հրամանատարության ներկայացուցչի՝ իսրայելական ագրեսիան հետ մղելիս չորս սիրիացի զինվոր զոհվել է, չորսը՝ վիրավորվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս