Աշխարհի ծայրահեղ հարուստներից 294-ը Ռուսաստանից են, 33-ը՝ Թուրքիայից
Շվեյցարիայի Credit Suisse ներդրումային բանկը ներկայացրել է համաշխարհային մասնավոր կարողության զեկույցը, ըստ որի՝ 2022-ին զուտ մասնավոր կարողությունը նվազել է 11․3 տրիլիոն դոլարով։ Փորձագետները նշել են, որ այդ անկումը պայմանավորված է դոլարի նկատմամբ արժույթների մեծ մասի արժեզրկմամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Զեկույցում նաև հրապարակվել են ծայրահեղ հարուստների վարկանիշն ըստ երկրների, որտեղ Ռուսաստանը ներկայացված է 294, Հնդկաստանը՝ 229, Թուրքիան՝ 33, Սաուդյան Արաբիան՝ 3, իսկ Հունաստանը 1 ծայրահեղ հարուտներով։
Զեկույցում նաև նշվում է, որ Թուրքիայում ընդհանուր կարողությունը հաշվարկվում է 1․041 մլրդ դոլար։ Թուրքիայում մեկ մեծահասակի կարողությունը կազմում է 17․578 դոլար, իսկ միջին բնակչության կարողությունը՝ 5․488 դոլար։
Թեև Համաշխարհային բարեկեցության զեկույցի արդյունքները ցույց են տվել, որ 2022-ին եղել է ունեցվածքի կորուստ, այնուամենայնիվ մինչև 2023 թվականն աշխարհի ամենահարուստ մարդիկ ավելացրել են իրենց կարողությունը։
Bloomerg-ի միլիարդատերների ինդեքսը ցույց է տալիս, որ այս տարվա առաջին 6 ամսում կարողության աճը կազմել է 852մլրդ դոլար։
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը, հարստացել է 96 մլրդ դոլարով, իսկ Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկենբերգի կարողությունը ավելացել է 59․8 մլրդ դոլարով։