Կանադայի ԱԳ նախարարը սեպտեմբերին կայցելի Հայաստան՝ մասնակցելու դեսպանատան պաշտոնական բացմանը

Հայ դատի Կանադայի հանձնախումբը Մոնրեալի հայկական կենտրոնում հանդիպում է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը՝ նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տիրող օրհասական իրավիճակը և բնակչության ապահովությանն ու անվտանգությանը սպառնացող շրջափակման խնդիրը։

Հայ դատի հանձնախմբի կողմից վերստին շեշտվել է Արցախի ժողովրդի ազգային ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը, այն ընդգծմամբ, որ դա Արցախի ժողովրդի անվտանգ ու խաղաղ կենսագործունեության միակ երաշխիքն և, որ Արցախը երբեք չի կարող ենթարկվել Ադրբեջանին ու դառնալ ցեղասպանության զոհ։

Հայ դատի հանձնախումբը Կանադայի արտաքին գործերի նախարարին քաղաքական ու դիվանագիտական առաջնահերթությունների ծրար է փոխանցել, որը Կանադայի կառավարության համար կարող է օգտակար լինել Արցախում ստեղծված ճգնաժամի հաղթահարման գործում։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ իր հերթին նախարար Ջոլին տեղեկացրել է սեպտեմբերին ՀՀ-ում, իր մասնակցությամբ, Կանադայի դեսպանատան պաշտոնական բացման մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031