Արայիկ Հարությունյանը հատուկ անում է այնպես, որ Աղդամից օգնությունն արցախցիները դիմավորեն ծափերով. Արգիշտի Կիվիրյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն օրերս իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում մեղադրեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ստախոսության մեջ՝ հիմնավորելով, որ ասել է՝ հրաժարական է ներկայացնելու պաշտոնից, սակայն չի արել։

«Ցավոք սրտի, Դուք չկարողացաք դառնալ ո՛չ առաջնորդ, ոչ հրամանատար։ Խոսքը Ձեր համար արժեք չունի։ Դուք կարծում եք, որ փողով ու պաշտոնով կարող եք ամեն ինչ իշխել, բայց Դուք սխալվում եք»,- ասել էր Վարդանյանը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը, խոսելով Արցախում հրապարակային ընթացող ներքին լարումների մասին, նշեց՝ Վարդանյանը բացահայտ Արայիկ Հարությունյանի վերաբերյալ նման հայտարարություններ անում է երկու պատճառով։

Կարդացեք նաև

«Ակնհայտ է, որ պատճառներից առաջինն այն է, որ նա այլևս չի հավակնում որևէ պաշտոնի, եթե նախկինում Արցախում իշխանության հետ առճակատման չէին գնում՝ նպատակ ունենալով լոյալություն պահպանել պաշտոն ստանալու համար, ապա հիմա, երբ Ռուբեն Վարդանյանը նման կտրուկ հայտարարություն է անում, դա նշանակում է, որ արդեն իսկ ձևավորված մոդելից դուրս է գալիս և հայտարարում է, որ պաշտոնի չի հավակնում։ Իմ կարծիքով՝ երկրորդ պատճառն այն է, որ Ռուբեն Վարդանյանը հասկանում է, թե ինչպիսի աղետ է սպասվում, և դրա համար առավելագույնս հեռավորություն է փորձում պահպանել Արայիկ Հարությունյանից»,- ասաց Կիվիրյանը՝ ընդգծելով, որ Վարդանյանը դիստանցավորվում է այն Արայիկ Հարությունյանից, որը բավարարում է Ադրբեջանի պահանջները բոլոր առումներով՝ մտածելով միայն սեփական գումարների պահպանության մասին։

«Միայն այն, որ Արցախի իշխանությունները չկարողացան կազմակերպել Արցախի վերականգնում, չկարողացան բլոկադային դիմագրավելու կարողություններ ձևավորել հենց ներքին ռեսուրսները ճիշտ բաշխելու միջոցով, խոսում է այն մասին, որ այսպես շարունակելու դեպքում Աղդամից եկող օգնությունն Արցախի ժողովուրդը ծափերով կդիմավորի։ Արցախի իշխանությունը տանում է այնպիսի քաղաքականություն, որ Արցախի ժողովրդի մի մասը թողնի հեռանա, իսկ մյուս մասն Աղդամից եկող օգնությունը ծափերով է դիմավորելու, իսկ Արայիկ Հարությունյանին իր պաշտոնին պահում է միայն փողը»,- ասաց Կիվիրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս