Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) 2016 թվականի հունվար-մայիս ամիսներին արդյունահանել է 3.161.700 տոննա հում նավթ:
Ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլըգ» թերթը դարձյալ նամակ է ստացել «Ադրբեջան» հրատարակչության ղեկավարության կողմից, որտեղ նախազգուշացվում է թերթի թողարկման դադարեցման մասին, եթե վերջինս մինչև հունիսի 27-ը չմարի պարտքերը, գրում է Turan գործակալությունը:
ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի՝ Ադրբեջանի հարցով համազեկուցողներ, ավստրիացի խորհրդարանական Ստեֆան Շեննաքն ու ռումինացի խորհրդարանական Սեզար Ֆլորին Պրեդան սկսել են իրենց այցն Ադրբեջան, հայտնում է Report-ը՝ վկայակոչելով ԵԽԽՎ մամուլի ծառայությանը:
Վրաստանի Զուգդիդի շրջանի Օրսանտիա գյուղը տեղակայված է ներկայիս վրաց-աբխազական սահմանի երկայնքով: Գյուղն ու Աբխազիայի չճանաչված Հանրապետությունը միմյանցից բաժանում է Ինգուրի գետը, որը յուրատեսակ սահմանազատող դեր է կատարում աբխազական Գալի և Զուգդիդի շրջանների միջև: Վրաստանը 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանին համարում է օկուպանտ, որը խլել է իրենից Աբխազիան և Հարավային Օսիան: Պատերազմից հետո՝ այսօրվա դրությամբ, Օրսանտիայից […]
Ադրբեջանական Haqqin.az կայքը հայտնում է, որ Բաքվում հայտնաբերված վարորդական իրավունքի վկայականը պատկանել է ՀՀ ԶՈւ փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանին, ով սպանվել է ապրիլի 2-ին՝ Արցախում մղված մարտերի ժամանակ:
Ադրբեջանի ազգային անվտանգության շնորհազուրկ նախարար Էլդար Մահմուդովը, որը ներկայում գտնվում է տնային կալանքում, իշխանությանը սպառնացել է հրապարակել իր մոտ գտնվող 2800 կոմպրամատները` բարձրաստիճան չինովնիկներին մերկացնող ինտիմ տեսանյութերը:
Այսօր Ադրբեջանի խորհրդարանում (Միլի մեջլիս) տեղի ունեցած քննարկումների ընթացքում, երբ քննարկվել է Արաքս գետի վրա «Խուդաֆերին» ու «Գըզ Գալասը» հիդրոկայանների ու հիդրոհանգույցների շինարարության վերաբերյալ Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև համաձայնագրի հաստատման վերաբերյալ օրինագիծը, Իրանի հասցեին հնչել են քննադատություններ, հայտնում է APA-ն:
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մեկնաբանել է Բաքվում հայտնաբերված Հայաստանի Հանրապետության քաղաքացուն պատկանող վարորդական վկայականի մասին տեղեկությունը, հայտնում է APA գործակալությունը:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հաստատել է տեղեկությունը, որ Թուրքիայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Հանս-Յորգ Հաբերը հեռանում է իր պաշտոնից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գրած նամակում շնորհավորել է ռուսներին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ և ցանկություն է հայտնել, որ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները ունենան «արժանի մակարդակ»:
Վաղը Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի երկկողմ հանդիպումը:
Այս տարվա օգոստոսին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կայցելի Ադրբեջան: Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այդ մասին հայտնել է Միլի մեջլիսի (խորհրդարան) նախագահ Օգթայ Ասադովը:
Թուրքիան թույլ չի տա նոր պետությունների առաջացում հարևան Սիրիայում: Այս մասին, ինչպես հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ երկրի հակաահաբեկչական օրենքները երբեք չեն փոխվի, անգամ, եթե դրանք բացասաբար ազդեն ԵՄ-ի հետ վիզաների չեղյալ հայտարարման համաձայնագրի վրա:
Իրանը նավթի ամենամսյա արդյունահանումը հունիսին կհասցնի մինչև 3,8 միլիոն բարելի, ինչը 40 տոկոսով կգերազանցի պատժամիջոցների գործողության շրջանում արտադրության ծավալը, հայտնում է իրանական Shana գործակալությունը:
ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի՝ Ադրբեջանի հարցով համազեկուցողներ, ավստրիացի խորհրդարանական Ստեֆան Շեննաքն ու ռումինացի խորհրդարանական Սեզար Ֆլորին Պրեդան հունիսի 15-17-ը կայցելեն Ադրբեջան, հայտնում է contact.az-ը:
Լեգենդար իտալացի դերասանուհի Սոֆի Լորենն առաջին անգամ ժամանել է Վրաստան: Ինքնաթիռը լուսաբացին վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում:
Ադրբեջանի նախագահ Իլման Ալիևի հանձնարարությամբ խորհրդակցության ժամանակ քննարկվել են զորքերի մարտունակության մակարդակի ստուգման, տարբեր մակարդակի օպերատիվ-տակտիկական զորավարժությունների անցկացման հարցեր, ինչպես նաև այլ խնդիրներ:
Թուրքական Hürriyet թերթի գլխավոր խմբագիր Սեդաթ Էրգինը (Sedat Ergin) դարձել է Deutsche Welle Freedom of Speech Award մրցանակի դափնեկիր, որը շնորհվում է խոսքի ազատության և տպագրության ոլորտում պայքարի համար:
Ադրբեջանի հարկերի նախարարությունից faktxeber.com կայքին պարզաբանել են, որ դա արվել է ադրբեջանական օրենսդրության համաձայն, եւ նշանակում է, որ մինչեւ ցուցակում նշված անձինք չվճարեն պետական հարկը, նրանց չի թույլատրվելու դուրս գալ երկրից:
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Բաքվում «Ֆորմուլա-1» Գրան պրի մրցաշարի անցկացման նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, հայտնում է contact.az-ը:
Թուրքիան փոխել է իր դեսպաններին մի շարք միջազգային կազմակերպություններում և պետություններում, հայտնում է Hürriyet-ը:
Վրացի մաքսավորներն առգրավվել են 178 կգ իրանական ծագման հերոին, որը հայտնաբերվել է Ադրբեջանից ուղևորվող բեռնատարում, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
Ադրբեջանցի հայտնի մոդել, «Միսս Ադրբեջան-2014» գեղեցկության մրցույթի հաղթող Քրիստինա (Քրիստի) Զամիրը ադրբեջանցիներին համեմատել է ոչխարների հետ: Այս մասին, ինչպես հայտնում է vesti.az-ը, Facebook-ի իր էջում նախօրեին գրել է Զամիրը:
Իրանը մոտ օրերս պատրաստվում է իրանական ակտիվների սառեցման պատճառով ԱՄՆ-ի դեմ դատական հայց ներկայացնել ՄԱԿ-ի Միջազգային դատարան:
Կապված հունիսի 17-19-ը Ադրբեջանում կայանալիք «Ֆորմուլա-1» ավտոմրցարշավի անցկացման հետ՝ Բաքվի կենտրոնական փողոցները փակ են լինելու տրանսպորտի երթևեկության համար, հայտնում է contact.az-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին պատմել է այն մասին, թե որքան է հիասթափված Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի հետ «օրինակելի հարաբերություններ» կառուցելու անհաջող փորձերից, գրում է Hurriyet Daily News-ը:
2 մարդ է տուժել Թուրքիայի արևելյան Թունջելի քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ինչպես հայտնում է APA-ն, հորդառատ անձրևը լրջորեն վնասել է Գեյչայի շրջանի տներն ու ցանքատարածությունները:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն օպերացիա է անցկացրել Իրանի հյուսիս-արևմուտքում, ինչի հետևանքով սպանվել է 5 քուրդ ծայրահեղական: